Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Սինգապուրին սպառնում է «դենգե» տենդի համաճարակ. պրոֆեսոր

Սինգապուրին սպառնում է «դենգե» տենդի համաճարակ. պրոֆեսոր

Սինգապուրը հայտնվել է իր պատմության մեջ «դենգե» տենդի ուժեղագույն համաճարակի սպառնալիքի առաջ: Այս մասին հայտնում է տեղի Straits Times թերթը:

 

Մահացու վտանգավոր այդ հիվանդության գծով առաջատար փորձագետ, պրոֆեսոր Լեո Յի Սին հայտնել է, որ այս տարի, հավանաբար, կբախվեն «դենգեի» լայնամասշտաբ համաճարակի հետ:

 

Թեև վտանգավոր վիրուսով անցած շաբաթվա ընթացքում վարակված սինգապուրցիների թվի մասին տվյալները կհայտնեն երեքշաբթի, սակայն արդեն հայտնի է, որ մինչև ուրբաթ երեկո նոր հիվանդների թիվը հասել է 327-ի՝ գերազանցելով փետրվարի ռեկորդը՝ 322:

 

Հունվարի սկզբից ամեն շաբաթ վարակվում է շուրջ 300 սինգապուրցի: Պրոֆեսորի կարծիքով՝ տարվա կեսին այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել: 

 

2005 թվականին երկրում բռնկված համաճարակի ժամանակ վարակվել էր 14 հազար մարդ, որից 25-ը մահացել էին: Նշենք, որ հիվանդությունը տարածում են հատուկ տեսակի մոծակները՝ Aedes Aegypti:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ