Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոր կորոնավիրուսը թոքերի բորբոքումից ավելի վտանգավոր է. գիտնականներ

Նոր կորոնավիրուսը թոքերի բորբոքումից ավելի վտանգավոր է. գիտնականներ

Ամբողջ աշխարհում 11 մարդու կյանք խլած նոր կորոնավիրուսը ատիպիկ թոքաբորբից (SARS) վտանգավոր է, կարծում են Հոնկոնգի գիտնականները:

Novel coronavirus (nCoV) նոր համաճարակը գրանցվել էր 2012թ. Մերձավոր Արեւելքում: Նրա զոհ էին դարձել 11 մարդ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում գրանցված է նոր համաճարակով վարակվածության 17 դեպք:

 

Հոնկոնգի South China Morning Post թերթը գրում է, որ nCoV-ն ուսումնասիրած Հոնկոնգի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ այն  նվազ «քմահաճ» է, քան SARS-ը, եւ ունակ է ախտահարելու մարդկային ամենատարբեր օրգաններ: Այն կարող է ախտահարել զանազան հյուսվածքներ եւ ոչնչացնել դրանք: Գիտնականների եզրակացությունը հաստատում է նոր վիրուսից մահացության մակարդակը, որը հասնում է 56%-ի: 2000-ականներին, երբ ատիպիկ թոքաբորբից 29 երկրներում 800 մարդ էր մահացել, այն կազմել էր 11%:

 

Գիտնականները նշում են, որ նոր համաճարակն առաջացնում է ներքին շնչառական ուղիների, լյարդի, երիկամների, աղիների բորբոքում: Մասնագետները կարծում են, որ եթե համաճարակը շարունակի իր մուտացիան, դրա տարածումը կարող է վերաճել մահացու համաճարակի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հրատարակչությունը նշում է, որ մինչ այժմ նոր հիվանդության աղբյուրն առեղծված է մնում, ընդ որում՝ եվրոպացի գիտնականները կարծում են, որ այն կարող է առաջացած լինել չղջիկներից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ