Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Շուրթերի հերպեսը կարող է հիշողության հետ խնդիրներ առաջացնել

Շուրթերի հերպեսը կարող է հիշողության հետ խնդիրներ առաջացնել

Հերպես վարակը, որը շուրթերի վրա փոքր խոցերի առաջացման պատճառ է դառնում, նման այլ վարակների հետ միասին կարող է կապված լինել մտավոր խնդիրների հետ, պարզել են ԱՄՆ-ի գիտնականները, ում աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։

 

Ինչպես ասված է Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ, հակամարմինների ցուցանիշներով արյան մեջ վարակի բարձր մակարդակով մարդիկ, ինչը նշանակում է, որ նրանք ենթարկվել են տարբեր հիվանդությունների, օրինակ՝ առաջին տեսակի հերպեսի վարակի, ավելի հաճախ են ճանաչողական դժվարություններ ունենում՝ համեմատած այն մարդանց հետ, ում մոտ արյան մեջ վարակի մակարդակը ցածր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Հետազոտողներն ուսումնասիրել են հյուսիսային Մանհեթենի՝ միջինում 69 տարեկան ավելի քան 1,6 հազար բնակչի մտածողական ունակություններն ու հիշողության առանձնահատկությունները։ Մասնակիցները հանձնել են արյունը, որը ստուգել են հինգ առավել տարածված ու թեթեւ ընթացող վարակների մասով. հասարակ հերպես, սեռական հերպես, ցիտոմեգալովիրուս, պնեվմոխլամիդիոզ (շնչառական հիվանդություն) եւ աղիներում բնակվող Helicobacter pylori կոչվող հիվանդությունը։

 

Արդյունքում այն մասնակիցները, ում արյան մեջ վարակը մեծ քանակությամբ է եղել, 25% -ով ավելի հաճախ են ցածր արդյունք ցույց տվել ինտելեկտուալ թեսթ անցնելիս, որն արդեն ութ տարի է` անցկացվում է ամեն տարի։ Սակայն վարակը հիշողության ու մտածողական ընդունակությունների վրա ազդել է երկար ժամանակ անց։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ