Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ստեղծվել է նույնիսկ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները ոչնչացնող նանոգել

Ստեղծվել է նույնիսկ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները ոչնչացնող նանոգել

Ամերիկյան IBM ընկերությունն արդեն մի քանի տասնամյակ է՝ զբաղվում է համակարգչային միկրոսխեմաների համար նախատեսված նյութերի արտադրությամբ։ Ինչպես նշում է habrahabr.ru կայքը, տարիներ առաջ չիպերից մեկի վրա աշխատելու ընթացքում ինժեներները հայտնաբերել են, որ որոշակի նյութերի միացության դեպքում գոյանում է դրական էլեկտրական լիցք, որի օգնությամբ կարելի է քայքայել կայծքարի ստորին շերտն այնպիսի ճշգրտությամբ, որը հնարավոր է ատոմի մասշտաբում։

 

Այս բացահայտումը, անկասկած, շատ օգտակար է չիպերի արտադրության համար, սակայն գիտնականները սկսել են մտածել այն հարցի շուրջ, թե է՞լ որ բնագավառում իրենց գյուտը կարող է օգտակար լինել։ Հետո նրանք փորձել են պարզել, թե ինչպես է դրական լիքն ազդում կենդանի բջիջների վրա։ Պարզվել է՝ արդյունքը մահացու է. դրական լիցքը դեպի իրեն է ձգում բացասական լիցքերով բջջային մեմբրանը՝ միանգամից ոչնչացելով այն։

 

IBM-ի աշխատակիցները Բիոինժեներիայի և նանոտեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետների հետ համատեղ սկսել են փորձարկումներ անցկացնել՝ ցանկանալով պարզել պոլիմերի ազդեցությունը ոսկեգույն ստաֆիլակոկի գաղութների վրա, որոնք կայուն են ժամանակակից հակաբիոտիկների ազդեցությանը։ Այս բակտերիաները տարածվում են մարզադահլիճների և հասարակական օգտագործման այլ վայրերի միջոցով ՝ վարակելով նրանց, ովքեր չեն պահպանում հիգիենայի կանոնները։ Վարակակիրների մոտ առաջանում է մաշկային ինֆեկցիա, իսկ հետո կարող է զարգանալ սեպսիս, թոքաբորբ և այլ բարդություններ։

 

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներին հաջողվել է այնպիսի բացառիկ հատկություններով նանոգել ստեղծել, որը ստացել է նինձյա-պոլիմեր անվանումը։ Այն արագորեն ծածկում է ստաֆիլակոկի բջիջները, ոչնչացնում դրանք, ապա անհետ կորում՝ բիոդեգրադացիայի հետևանքով։ Այս վերջին հանգամանքը բավական կարևոր է, քանի որ վերանալով պոլիմերը չի կուտակվի օրգանիզմում և չի վնասի առողջ բջիջները։

Նանոգելը հայտնագործողները նշում են, որ այն կարելի է օգտագործել նաև օճառի և ատամի մածուկի փոխարեն։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ