Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ-ի վիրուսի համար անխոցելի իմունային բջիջներն օրգանիզմը կպաշտպանեն ՁԻԱՀ-ից

ՄԻԱՎ-ի վիրուսի համար անխոցելի իմունային բջիջներն օրգանիզմը կպաշտպանեն ՁԻԱՀ-ից

Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանները գենային թերապիայի նոր տեսակ են մշակել, որը հնարավորություն է տալիս իմունային բջիջների մի մասն անխոսցելի դարձնել ՄԻԱՎ-ի վիրուսի համար, ինչը ապագայում հնարավորություն կտա օրգանիզմը պաշտպանել վարակներից կամ ՁԻԱՀ-ից և դրան կից վարակներից,- ասված է Molecular Therapy ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Կենսաբանների՝ Մեթյու Փորթեսի ղեկավարած խումբը նոր մեթոդը մշակել է՝ ուսումնասիրելով մուտացիաները CCR5 և CXCR4 գեներում, որոնք որոշ մարդկանց դարձնում են գործնականորեն անխոցելի ՄԻԱՎ-ի հանդեպ:

 

Գիտնականները կարողացել են առանձնացնել ԴՆԹ-ի անհրաժեշտ մասերը, որոնցում կան այդ գեների հիմնական մասերը և դրանք հատուկ ռետրովիրուսի մեջ ներմուծել: Այդ ռետրովիրուսը ներթափանցում է «հասուն» իմունային բջիջներ կամ ոսկրածուծի արյունաստեղծ հյուսվածքներ և CCR5-ն ու CXCR4-ը փոխարինում դրանց «անխոցելի» տարբերակներով: Այն նաև CCR5-ին է միացնում ևս մեկ կամ երկու գեն, որոնք սպիտակուցների հավաքման կառույց են պարունակում, դրանք խանգարում են ՄԻԱՎ վիրուսի նորմալ գործելուն:

 

Հետազոտողների հաշվարկով՝ գենային թերապիան վարակի նկատմամաբ կայունությունը մեծացրել է 1200-1700 անգամ՝ կախված վիրուսի տեսակից և այլ գործոններից:

 

Կենսաբանների խոսքով՝ իրենց դեղամիջոցն առայժմ պատրաստ չէ բժշկական օգտագործման. շատ հնարավոր է, որ ռետրովիրուսը ներթափանցի տարատեսակ բջիջներ և քաղցկեղ կամ այլ խնդիրներ առաջացնի:

 

Գիտնականները մտադիր են թերապիայի արդյունավետությունը և դրա կողմնակի ազդեցությունները ստուգել ՁԻԱՀ-ով հիվանդներից վերցրած արյան Т-լիմֆոցիտների վրա: Հաջողության դեպքում այն կփորձարկվի կենդանիների վրա: Գիտնականների խոսքերով՝ հաջողության դեպքում դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կսկսվեն 3-5 տարի հետո:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ