Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ավստրալացի գիտնականները ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջո՞ց են ստեղծել

Ավստրալացի գիտնականները ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջո՞ց են ստեղծել

Ավստրալիայի Քվինսլենդի բժշկական հետազետությունների ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ ՄԻԱՎ վարակին ինքն իր դեմ պայքարել ստիպելու  եւ դրանով իսկ հետագա զարգացումը կանխելու միջոց են գտել։

 

Դեւիս Հերիյջի խոսքով՝ իրեն հաջողվել է փոխել վարակի սպիտակուցային կապերը , որոնք պատասխանատու են փոխարձագանքման համար, եւ ոչնչացնել այն, գրում է Fedpost-ը։

 

Ավստրալացի գիտնականն ընդգծել է, որ փոխակերպված սպիտակուցը, որը  Nullbasic անվանումն է ստացել, լաբորատոր պայմաններում վարակի աճը կանխելու զարմանալի ունակություններ է ցուցաբերել եւ կարող է հեռանկարային լինել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:

 

MedDaily-ն նշում է, որ սպիտակուցն այս տարի կփորձարկվի կենդանիների վրա, նախնական թեստերն արդեն դրական արդյունք են գուշակում: Եթե կլինիկական փորձարկումները հաջողությամբ պսակվեն, ապա կհաջորդեն ՄԻԱՎ-ով հիվանդների վրա տարվողհետազոտությունները։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ