Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մասնագետի կոչը գործատուներին՝ գործատուները պետք է հետևեն, որ իրենց աշխատակիցները հիվանդ չգնան աշխատանքի

Մասնագետի կոչը գործատուներին՝ գործատուները պետք է հետևեն, որ իրենց աշխատակիցները հիվանդ չգնան աշխատանքի

Այս տարի Հայաստանում սուր շնչառական վարակիչ հիվանդությունների իրավիճակը բավականին հանգիստ է, նախորդ տարվա համեմատ հիվանդացությունը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը՝ ներկայացնելով հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը:

 

Նրա խոսքերով՝ իրականացնում են շաբաթական մոնիտորինգ: Ըստ նրա՝ դեպքերի 70%-ն արձանագրվում է մինչև 14 տարեկան երեխաների մոտ, որոնց իմունիտետը համեմատաբար ցածր է:

 

Լ.Ավետիսյանը նշեց, որ սուր շնչառական հիվանդությունները սեզոնային են, որոնց տարածմանը նպաստում են եղանակային պայմանները: Օրինակ՝ ձմռանը պատուհանների փակ լինելը, տունը ավելի քիչ օդափոխելը, ինչպես նաև դիմադրողականության անկումը նպաստում են վարակի տարածմանը: 

 

Ըստ նրա՝  հիվանդության տարածվելու համար կա երեք գործոն՝ վարակի աղբյուր, փոխանցման մեխանիզմ, ընկալ օրգանիզմ: «Եթե մարդը հիվանդ է, ապա վիրուսը տարածվում է հազալու, փռշտալու, խոսալու ժամանակ, այն անցնում է արտաքին միջավայր, որտեղ վիրուսի պահպանվելու տևողությունը շատ մեծ չէ, իսկ փակ տարածքում մեծ է հավանականությունը, որ վիրուսը կտարածվի»,- ասաց Լ.Ավետիսյանը:

 

Նա հիշեցրեց, որ գրիպի նախանշաններն են գլխացավը, ընդհանուր թուլությունը, ջերմության բարձրացումը: Լ.Ավետիսյանը կոչ արեց հիվանդանալու դեպքում պարտադիր դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ այս ժամանակ օգտագործում են հակաբիոտիկներ, որոնք չեն օգնում օրգանիզմին:

 

Նա նշեց, որ գրիպի ժամանակ պետք է օգտագործել ոչ թե թաշկինակներ, այլ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ և ամեն օգտագործելուց հետո դեն նետել: Լ.Ավետիսյանը կարևորեց հազալու, փռշտալու հիգիենան պահպանելը և ասաց, որ փռշտալիս պետք է ոչ թե ձեռքի ափով բերանը փակել, այլ արմնկի մասով: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ձեռքերը որքան կարելի է հաճախ լվանալ:

 

Ըստ նրա՝ սեզոնային վարակներից խուսափելու համար պետք է հագնվել եղանակային պայմաններին համապատասխան, ավելի հաճախ պետք է թեյ խմել, ինչպես նաև սխտոր օգտագործել:

 

Լ.Ավետիսյանը նշեց, որ գրիպով հիվանդանալու դեպքում չպետք է հասարակական տրանսպորտ նստել, աշխատանքի չպետք է գնալ: «Հիվանդ մարդիկ անգամ վաճառքով են զբաղված: Վերջերս էլ դեղատուն մտա, որտեղի աշխատողը գրիպով հիվանդ էր: Միայն ասելուց հետո դիմակ դրեց: Բոլոր գործատուները պետք է հետևեն, որ իրենց աշխատակիցները հիվանդ չգնան աշխատանքի»,- ասաց Լ. Ավետիսյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ