Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գարեջուրը կարող է զերծ պահել «ձմեռային ֆսֆսոցից». hետազոտություն

Գարեջուրը կարող է զերծ պահել «ձմեռային ֆսֆսոցից». hետազոտություն

Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի, հայտնում է Huffington Post-ը՝ ներկայացնելով Sapporo Breweries ճապոնական գարեջրի ընկերության հետազոտության արդյունքները:

 

Ըստ այդմ՝ աշխարհի ամենատարածված ալկոհոլային խմիչքի «հիմնական բաղադրիչը» կարող է լավ օգնել «ձմեռային ֆսֆսոցից» զերծ մնալու հարցում:

 

Խոսքը հումոլոնի մասին է՝ գայլուկի մեջ առկա մի քիմիական միացության, որը արդյունավետ միջոց է շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ: Հումոլոնը նաև հակաբորբոքային ազդեցություն ունի:

 

Նշված վիրուսը կարող է թոքաբորբի ու շնչառական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն ավելի շատ երեխաների ու մանուկների շրջանում:

 

Մեծահասակների շրջանում նույն վիրուսը դրսևորվում է մրսածության ախտանիշներով, հատկապես ձմեռային ամիսներին:

 

Նոյեմբերին Heineken ընկերությունն էր հայտարարել, որ գարեջուրը «առողջարար» է: 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ