Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Սեռավարակներ ունեցողներին, թմրամիջոց օգտագործողներին ու արտերկրացիներին չենք կարող պարտադրել ՄԻԱՎ-ի դեմ ստուգվել

Սեռավարակներ ունեցողներին, թմրամիջոց օգտագործողներին ու արտերկրացիներին չենք կարող պարտադրել ՄԻԱՎ-ի դեմ ստուգվել

ՄԻԱՎ վարակ ունեցող երեխան իրավունք ունի հաճախել մանկապարտեզ, դպրոց, երիտասարդը` սովորել իր նախընտրած ուսումնական հաստատությունում, բժիշկն իրավունք չունի չսպասարկել պացիենտին, միայն նրա համար, որ նա հիվանդ է ՄԻԱՎ վարակով: Սրանք ՄԻԱՎ-ի մասին օրենքի պահանջներն են:

 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու համար, վերջերս ՄԻԱՎ-ի մասին մեր երկրի օրենքը բարեփոխվել է` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

 

Այսօր Ծաղկաձորում

 

«ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» թեմայով դասընթացի ժամանակ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց բարեփոխված օրենքը: Ըստ պարոն Հովհաննիսյանի, օրենքում փոփոխվել է

 

պարտադիր հետազոտության ենթարկվող հիվանդությունների ցանկը: Եթե նախկինում սեռավարակներով հիվանդները, թմրամիջոց օգտագործողները, մեր երկրում երկարաժամկետ մնալու ցանկություն ունեցող արտերկրի քաղաքացիները պարտադիր ենթարկվում էին ՄԻԱՎ-ի հետազոտության, ապա ներկայումս այդ ցանկում մնացել են միայն արյան դոնորները եւ ՄԻԱՎ վարակով հիվանդ մայրերից ծնված երեխաները: Մնացած բոլոր դեպքերում, մարդուն չեն կարող հարկադրաբար տանել ՄԻԱՎ-ի հետազոտության: Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, որոշակի կլինիկական ցուցումներով` ցածր իմունիտետ, տուբերկուլյոզ,

 

հեպատիտ ունեցող հիվանդներին եւ հղիներին բժիշկը միայն իրավունք ունի առաջարկել անցնել ՄԻԱՎ-ի հետազոտություն:

Բարեփոխված օրենքում նաեւ նախատեսվում է փոխհատուցում մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ ՄԻԱՎ-ով վարակվելու համար, սակայն առայժմ չի հստակեցվում, թե այդ փոխհատուցումը, բուժման, թե գումարի տեսքով է լինելու:

 

Քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ այլ անձի՝ ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի համար. վարակող անձը կազատազրկվի առավելագույնը մեկ տարի ժամկետով: Քրեորեն պատժելի է նաեւ դիտավորությամբ անձին ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելը: Վարակող անձը կպատժվի առավելագույնը հինգ տարի ժամկետով: Եթե ՄԻԱՎ ունեցող մարդը վարակել է երկու կամ ավելի անձանց, անչափահասի, ակնհայտ հղի կնոջը, ապա պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով:

Հեղինակ. Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սկզբնաղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ