ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հակաբիոտիկների անտեղի օգտագործումը կարող է դրանք անպիտան դարձնել
Հակաբիոտիկների չհիմնավորված ընդունումը թուլացնում է վարակների դեմ պայքարելու դրանց ունակությունը, քանի որ թույլ է տալիս բակտերիաներին կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հակաբիոտիկների անտեղի օգտագործման չարաշահումների դեպքը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի խնդիրն է: «Այսօր ամբողջ աշխարհի բժշկագիտությունը մեծ մարտահրավեր ունի կապված հակաբիոտիկների դեղակայուն միջոցների դեմ պայքարի հետ»,– ասաց նա:
«Հակաբիոտիկները չի կարելի օգտագործել առանց նշանակումների, հակաբիոտիկները միայն նշանակվող դեղեր են, դրանց օգտագործումը պետք է լինի ռացիոնալ, պետք է տեղի ունենան բացառապես բժիշկների հսկողության ներքո, և եթե այսպես չվարվենք, միգուցե հայտնվենք հակաբիոտիկային ժամանակաշրջանում, քանի որ նրանք այլևս ազդեցություն չեն ունենա` դեղակայուն մանրէների պատճառով»,- բացատրեց Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ պայքար պետք է տարվի նաև դեղատներում հակաբիոտիկների առանց դեղատոմսի վաճառքի դեմ. այդպիսով հնարավոր կլինի նպաստել դրանց ճիշտ և ժամանակին օգտագործմանը:
Հանդիպմանը ներկա Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Կոլպակովան իր հերթին ասաց, որ հակաբիոտիկների օգտագործումը թույլ տվեց հեշտությամբ բուժել մի շարք հիվանդություններ, կյանքի տևողությունը երկարացնել 20 տարով, նվազեցին մահվան դեպքերը, կանխվում են ինֆեկցիոն հիվանդությունների բարդությունները:
«Հակամանրէային կայունությանը բնական երևույթ է, որն արագանում է հակաբիոտիկների չարաշահումից: Կախված բնակչության կողմից դրանց անհարկի օգտագործման հետ, վերջին 25 տարում ոչ մի նոր հակաբիոտիկների դաս չի հայտնաբերվել: 2010-ին ամբողջ աշխարհում նոր հակաբիոտիկներ ստեղծող ընկերությունների թիվը հասել 4-ի»,- ասաց Տատյանյա Կոլպակովան:
ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ հակաբիոտիկների կայունության պատճառով բուժումը կդառնա ավելի թանկ, հիվանդները ավելի երկար կբուժվեն:
«Բնակչությունը պետք է լինի իրազեկ, որպեսզի կանխվի մենք ևս պայքարում ենք անտիբիոտիկների անիմաստ օգտագործման դեմ: Ուսումնասիրությունները հայտնաբերեցին, որ եթե մենք ամեն անգամ ուտելուց հետո ձեռքերներս լվանանք, քառասուն տոկոսով կնվազի անտիբիոտիկների ընդունումը: Կարևոր նշանակություն ունի նաև էկոլոգիապես մաքուր սննդի օգտագործումը»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
21.11.2012 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ