Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոր սերնդի մահացու հիվանդությունները կգան շներից և կատուներից. հետազոտություն

Նոր սերնդի մահացու հիվանդությունները կգան շներից և կատուներից. հետազոտություն

Նոր սերնդի մահացու հիվանդությունները, որոնք կխոցեն մարդկությանը, կարող են վրա հասնել շներից և կատուներից, նման եզրահանգման են եկել գիտնականները, հաղորդում է dailymail.co.uk-ը:

 

Հետազոտողները պնդում են, որ մարդը շուտով կվարակվի լրջագույն հիվանդություններով, և դրանց տարածողը կլինեն տնային կենդանիները:

 

Վարակման վտանգը անընդհատ բարձրանում է, հաշվի առնելով այն, որ ընտանի կենդանիները շարունակ առավել կարևոր դեր են սկսում խաղալ իրենց տերերի կյանքում` մինչև անգամ նրանց հետ նույն անկողնում են քնում:

 

Հիվանդությունների շարքում, որոնք մարդու համար լուրջ վտանգ են ներկայացնում, օրինակ կատաղությունն է: Այդ հիվանդությունից Ասիայում և Աֆրիկայում տարեկան մոտ 55 հազար մարդ է մահանում:

 

Գիտնականները նախազգուշացնում են, որ նման տեսակի «կենդանակիր» հիվանդությունները վերահսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է հատուկ դեղեր և պատվաստումներ ստեղծել:

 

Կատուները և շները «հսկայական պոտենցիալ աղբյուր են» հանդիսանում նոր սերնդի հիվանդությունների տարածման համար, որոնք կարող են մարդկության համար լուրջ սպառնալիք հանդիսանալ:

 

Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Դեյը, ով հետազոտության հեղինակն է, ասում է, որ ներկայում տնային կենդանիների քանակը ահռելի է: Օրինակ, որոշ գնահատականներով, բրիտանացիների 31%-ը հանդիսանում է 8-10 մլն շների տեր, իսկ ամերիկացիների 37%-ը 72 մլն շուն է պահում:

 

Մահացու վտանգ ներկայացնող հիվանդությունները մեզ հետ մեկ հարկի տակ են բնակվում: Տարբեր երկրներում տնային կենդանիների հետ փոխհարաբերությունները խորացել են, դրանք ընտանիքի լիիրավ անդամ են հանդիսանում և կիսում են մարդու բնակելի տարածքը:

 

«Տնային կենդանիների օգուտը մեծ է, սակայն երբ դրանք բակերից և խորդանոցներից փոխադրվեցին բնակարաններ և ներխուժեցին մարդկանց ննջասենյակներ ու խոհանոցներ, վարակման և վտանգավոր հիվանդությունների տարածման վտանգը շատ բարձրացավ», - ասում են գիտնականները:

 

Վտանգի բաժինը ավելանում է նաև նրանով, որ առողջապահության միջազգային կազմակերպությունը հիմնականում փորձում է վերահսկել այն հիվանդությունները, որոնք տարածվում են անասունների, ընտանի կենդանիների միջոցով, բայց ոչ թե տնային կենդանիների:

 

Ծրագրեր, որոնցով վերահսկվեն շների և կատուների կողմից մարդուն փոխանցվող հիվանդությունները, դեռ չկան:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ