Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Խուսափե՛ք հիվանդ երեխային մանկապարտեզ տանելուց. համաճարակաբան

Խուսափե՛ք հիվանդ երեխային մանկապարտեզ տանելուց. համաճարակաբան

Հայաստանում եղանակի ցրտելու հետ մեկտեղ ի հայտ են եկել մի շարք վիրուսային հիվանդություններ: Իսկ առաջին վիրուս ընդունողները երեխաներն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էրեբունի բժշկական կենտրոնի համաճարակաբան Անահիտ Սարգսյանը. 

 

«Եղանակի փոփոխության հետ մեկտեղ երեխաների մոտ ի հայտ են գալիս սուր շնչառական, վիրուսային, մրսածության ֆոնի հիվանդություններ: Երեխան վարակվում է շփման միջոցով, այդ պատճառով խուսափե՛ք մրսած կամ վարակված երեխային մանկապարտեզ տանելուց, որովհետև մյուս երեխաներն էլ են վարակվում նույն խաղալիքների հետ շփման արդյունքում: Երեխաների օրգանիզմը, ի տարբերություն մեծերի, ավելի զգայուն է, մրսածության ֆոնի վրա կարող է ի հայտ գալ անգամ կարմրուկ, կարմրախտ»,- նշեց Ա. Սարգսյանը: 

 

Տիկին Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ երեխայի մոտ մրսածության և վիրուսի արտահայտման առաջին ախտանշանը տրամադրության կտրուկ անկումն է. «Երբ երեխան մի խաղալիքը շատ էր սիրում նախկինում, հիմա այլևս այդ խաղալիքով չի խաղում, հաց չի ուտում, հրաժարվում է ամեն տեսակի այն զբաղմունքներից, որոնք միշտ շատ սիրել է, նշանակում է նրա մոտ ի հայտ են գալիս մրսածության առաջին ախտանիշները: Մեկ-երկու օր հետո արդեն կսկսի հազալ, փռշտալ և հնարավոր է նաև ջերմության բարձրացում: Այդ պատճառով մայրիկներին խորհուրդ եմ տալիս առավել ուշադիր լինել և երեխայի մոտ նման վարքագիծ նկատելու դեպքում թեյ տալ, հնարավորինս տաք հագցնել, որպեսզի հիվանդությունն էլ ավելի չզարգանա»:

 

Ինչ վերաբերում է մեծերին, ապա այս օրերին քաղաքում շատ են գրիպով վարակվածության դեպքերը: Անահիտ Սարգսյանը նշեց, որ շատ դեպքերում մարդը ունենում է նաև թաքնված հիվանդություններ, և դրանք մրսածության ֆոնի վրա արտահայտվում են: 

 

Բժշկուհի Ինգա Բաղդասարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե մարդը ունի ստամոքսի, աղիների և առհասարակ ցանկացած բնույթի առողջական խնդիրներ, ապա գրիպով վարակվելու, մրսելու, ջերմություն ունենալու դեպքում դրանք արտահայտվելու են և ավելի խորանալու. 

 

« Հիմա քաղաքում տարածված է գրիպի մի տեսակ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, կոկորդի ցավով: Այդ պատճառով շնչառական ուղիներում անհանգստություն զգալու, նույնիսկ գխացավ և դող զգալու դեպքում աշխատե՛ք տաք թեյ և կաթ խմել, դրանք մրսածության կամ վարակվածության առաջին ախտանիշներն են»- եզրափակեց Բաղդասարյանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ