Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Վայրի և ընտանի կենդանիներից մարդուն փոխանցվող վիրուսը կարող է առաջիկա 5 տարում ոչնչացնել մարդկությունը

 Վայրի և ընտանի կենդանիներից մարդուն փոխանցվող վիրուսը կարող է առաջիկա 5 տարում ոչնչացնել մարդկությունը

 

Գիտնականները նախազգուշացնում են, որ մահացու վտանգավոր ինֆեկցիայի գլոբալ բռնկումը առաջիկա 5 տարում անխուսափելի է և կարող է հանգեցնել մարդկային վիթխարի կորուստների: Բրիտանացի բժիշկները գրանցել են կենդանիներից և միջատներից մարդուն փոխանցվող մահացու հիվանդություններով վարակման դեպքեր: Այս մասին գրում է Newsru.com-ը:

 

Օրերս Լոնդոնի հիվանդանոցներից մեկում 38-ամյա տղամարդ է մահացել: Նրա մոտ հայտնաբերվել էին Ղրիմ-Կոնգոյան տենդի ախտանշաններ: Հիվանդությունը արտահայտվում է ուժեղ գլխացավով, բարձր ջերմությամբ, հոդացավերով, որովայնային ցավերով, փխսմամբ, առաջանում է ներքին օրգանների անվերահսկելի արյունահոսություն: Տենդով վարակման դեպքերի 30 տոկոսն ավարտվում է մահվամբ: 

 

Այդ հիվանդությունը լայնորեն տարածված է Աֆրիկայում և Ասիայում՝ տնային կենդանիների մոտ: Նախկինում հիվանդության դեպքեր են արձանագրվել Ղրիմում, ՌԴ Աստրախանի, Ռոստովի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Միջին Ասիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Հարավսլավիայում և աֆրիկյան երկրներում:

 

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ բրիտանացին հավանաբար վարակվել էր Աֆղանստանում եղբոր հարսանիքի ժամանակ: 

 

Բրիտանացի առաջատար վիրուսաբան Ջոն Օքսֆորդի խոսքով՝ շուտով կարող է ի հայտ գալ նոր սուպերգրիպ, որը վայրի և ընտանի կենդանիներից կփոխանցվի մարդկանց, և մահվան «շքերթը» աշխարհում կսկսվի Ասիայից կամ Աֆրիկայից: Պրոֆեսորն իր կանխատեսումն անում է պատմական օրինակների հիման վրա:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ