Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները շուն պահողներին արգելել են համբուրել իրենց կենդանիներին

Գիտնականները շուն պահողներին արգելել են համբուրել իրենց կենդանիներին

 

Շատ տնային կենդանիների տերեր թողնում են կենդանիներին սեփական տարածք, գրկում, համբուրում են նրանց: Բայց գիտնականների խոսքերով`դա կարող է վատ ավարտ ունենալ` գրում է The Daily Mail-ը: Այսպես, երբ դուք թույլ եք տալիս շանը լզել ձեր շրթունքները կամ դուք եք համբուրում նրան, ապա լնդերի հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ: 

 

Այդ պահին մարդը և կենդանին միմյանց են փոխանցում վտանգավոր բակտերիաներ: Հնարավոր է պերիոդոնտիտի առաջացում, որը կարող է հանգեցնել ծնոտի ոսկրային հյուսվածքների քայքայման և ատամների թափվելուն: Պերիոդոնտիտ կա շների մեծ մասի մոտ: 

 

Ըստ դոկտոր Փոլ Մազի խոսքերի` շատ բան կախված է թե՛ մարդու, թե՛ կենդանու բերանի խոռոչի հիգիենայից: Այդ պատճառով բոլորը պետք է ատամները լվանան. մասնավորապես վտանգի առջև են կանգնած թույլ իմունիտետ ունեցող և մեծահասակ մարդիկ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ