Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոյեմբերի 1-ից կներդրվի ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումների համակարգը

Նոյեմբերի 1-ից կներդրվի ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումների համակարգը

Շուրջ 3 ամիս տևած լայնածավալ նախապատրաստական աշխատանքներից հետո նոյեմբերի 1-ից հանրապետությունում կներդրվի ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումների նոր համակարգը: Այն համալրելու է մինչև այսօր իրականացվող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում կիրառվող մի շարք պլանային պատվաստումների` հնգավալենտ (դիֆտերիայի, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, փայտացման և հեմոֆիլուսային վարակի դեմ), պոլիոմիելիտի, ԿԿԽ-ի (կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ) և այլնի շարքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ խոսելով նոր ներդրվող պատվաստումների համակարգի մասին: 

 

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով` 6 և 12 շաբաթականում՝ օրացուցային այլ պատվաստումների հետ միասին: Տիկին Սահակյանի խոսքով՝ այս նպատակով կիրառվելու է բելգիական արտադրության Ռոտարիքս պատվաստանյութը, որը հեղուկ պատվաստանյութ է և ներկայացված է հատուկ պարկուճով` բերանային ներմուծման համար. 1 պարկուճը համարվում է 1 դեղաչափ: Սակայն ՀՀ ԱՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ռոտավիրուսային պատվաստումները նաև որոշակի առանձնահատկություններ ունեն: 

 

«Եթե այլ պատվաստումներից ուշացումների դեպքում թույլատրվում է շարունակել երեխայի պատվաստումները՝ ըստ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նվագների, ապա ռոտավիրուսային պատվաստումների դեպքում առաջին դեղաչափը 15 շաբաթից հետո այլևս չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո: Ռոտավիրուսային պատվաստումների համար հակացուցումների ցանկը շատ փոքր է՝ գերզգայունություն ռոտավիրուսային պատվաստման նախորդ դեղաչափից հետո, ինվագինացիայի առկայություն մինչև պատվաստման տվյալ օրը: Ռոտավիրուսային պատվաստումը պետք է հետաձգել, եթե առկա է դիարեա և ռեհիդրատացիոն թերապիայի կարիք կա»,- ասաց նա:

 

Ծրագրի ղեկավարը նաև հավելեց, որ թեթև հիվանդությունը, ինչպիսին է վերին շնչուղիների վարակը, հակացուցված չէ ռոտավիրուսային պատվաստումների համար: 

 

Գայանե Սահակյանի վստահեցմամբ` ռոտավիրուսային պատվաստումներն անվտանգ են և չեն առաջացնում կողմնակի լուրջ ռեակցիաներ, ավելի հաճախ հանդիպող կողմնակի ռեակցիաներն են` գրգռվածությունը և ախորժակի կորուստը: Հարցին` դրանք չե՞ն առաջացնի լուրջ ռեակցիաներ, նա պատասխանեց, որ ՀՀ-ում հետպատվաստումային ծանր ռեակցիաներ, ինչպիսին է անաֆիլաքսիան, անաֆիլակտիկ շոկը, հետպատվաստումային ծանր ալերգիկ ռեակցիան, չեն արձանագրվել: 

 

«Եթե խոսքը ջերմային կամ տեղային ռեակցիաների մասին է, ապա պետք է ասեմ, որ դրանք չեն համարվում ծանր հետպատվաստումային ռեակցիաներ: Դրանք սպասվող ռեակցիաներ են և, փաստորեն, օրգանիզմի պատասխան ռեակցիան են օտարածին մարմնի ներմուծմանը: Ի դեպ, այս ռեակցիաները ևս հաճախակի չեն գրանցվում, իսկ եթե երեխայի մոտ բոլոր դեպքերում ջերմությունը հասնում է 39 աստիճանի, և ծնողը տեղափոխում է հիվանդանոց, ապա կարճ ժամանակում երեխայի վիճակը բարելավվում է, և ծնողը նրան տուն է տանում: Նկատի ունեմ, որ այսպիսի դեպքերը կարող են նույնիսկ չհոսպիտալացվել»,- մանրամասնեց մասնագետը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ