Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ռոտավիրուսի ինֆեկցիայից մեր երկրում տարեկան 40 երեխա է մահանում

Ռոտավիրուսի ինֆեկցիայից մեր երկրում տարեկան 40 երեխա է մահանում

Անցյալ տարի մեր երկրում ռոտավիրուսով վարակված երեխաների թիվը հասել է պիկի: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի տվյալներով, այս վիրուսից Հայաստանում տարեկան մոտ 40 երեխայի մահվան դեպք է գրանցվում: Ռոտավիրուսն այն ինֆեկցիան է, որը երեխաների մոտ առաջացնում է փորլուծություն: Տիկին Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսը երեխային ախտահարում է եւ նրա առաջացրած բարդություններից երեխան կարող է մահանալ: Ինֆեկցիայի գաղտնի շրջանը 1-3 օր է, որից հետո ուղեկցվում է ջրային լուծով: Հիվանդության առաջին օրերին երեխայի մոտ բարձր ջերմություն եւ փսխում է առաջանում:

 

Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստին տիկին Սահակյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ոլորտի այլ մասնագետների ներկայացնելով ռոտավիրուսի առաջացրած բարդությունները, կարեւորեց այս վիրուսի դեմ երեխաների պատվաստումը: Տիկին Սահակյանի խոսքերով, 2011 թվականին գանգատներ ունեցող երեխաների 70 %-ը հոսպիատալացվել են  ռոտավիրուսային վարակի պատճառով. «Խմելու ջրի սանիտարահիգիենիկ պայմանների անընդհատ բարելավման ֆոնին նույնիսկ հնարավոր չէ վերացնել այս հիվանդությունը: Չնայած, որ կրծքով սնուցումը մեր երկրում խրախուսվում է եւ այդ առումով ունենք բավականին բարձր ցուցանիշներ, այնուամենայնիվ մինչեւ 6 ամսական երեխաներն էլ են հիվանդանում ռոտավիրուսով: Երեխան գոնե 1 անգամ հասցնում է վարակվել այս վիրուսով: Առավել ծանր կլինիկական դրսեւորումները 24 ամսական երեխաների շրջանում է լինում»: Մասնագետի ներկայացմամբ, այս վիրուսի պատվաստանյութը անվտանգ է, կողմնակի լուրջ ռեակցիաներ չի առաջացնում, առաջին պատվաստումից հետո երեխայի մոտ թեթեւակի գրգռվածություն եւ ախորժակի կորուստ է լինում:  Այն ընդունվում է բերանային ճանապարհով: Գայանե Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսաի պատվաստումների համար շատ կարեւոր է օրացույցը պահպանել, եւ առաջին դեղաչափը երեխան պետք է մինչեւ 15 շաբաթական ընդունի:

 

Ըստ մասնագետի, ռոտավիրուսի խնդիրը կա զարգացած եւ զարգացող երկրներում. «Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում տարեկան գրանցվում է 453 հազար մահվան դեպք: Այդ վիրուսի հանդարտ սեզոնը ամառն է, ինֆեկցիան գլուխ է բարձրացնում աշնանը եւ գարնանը ամենապիկին հասնում»:

 

Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ