Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հնդկաստանում կստեղծվի լաբորատորիա, որը կաշխատի ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Հնդկաստանում կստեղծվի լաբորատորիա, որը կաշխատի ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Հայտարարվել է, որ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կստեղծվի գիտական լաբորատորիա, որը կաշխատի մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, հայտնում է Science ամսագիրը: Նախագիծը ֆինանսավորում է Հնդկաստանի կառավարությունը, որն արդեն 12 մլն դոլար է հատկացրել:

Նախատեսվում է, որ The HIV Vaccine Translational Research Laboratory լաբորատորիան կաշխատի Նյու Յորքում հիմնվող International AIDS Vaccine Initiative (IAVI) միջազգային կազմակերպության հետ, որը ևս զբաղվում է այդ վիրուսի դեմ վակցինայի հայտնաբերմամբ:

Սպասվում է, որ Նյու Դելիի արվարձանում ստեղծվող լաբորատորիայի աշխատանքներին կմասնակցի 30 մասնագետ: Ծրագրվում է աշխատանքները սկսել 2013- փետրվարին:

Ինչպես ենթադրում են փորձագետները` նոր լաբորատորիայի աշխատակիցները կկենտրոնանան հատկապես Հնդկաստանում տարածված С ենթատեսակի վիրուսի դեմ պայքարի վրա: Այս երկիրն աշխարհում երրորդն է ՁԻԱՀ -ով հիվանդանալու թվով` չնայած 21-րդ դարի առաջին տասնամյակում հիվանդների քանակի 56 տոկոսով կրճատվելուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ