Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ կստեղծեն

Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ կստեղծեն

Սկրիպսի Հետազոտական ինստիտուտի  համաճարակաբանները` Հայան Ուիլսոնի գլխավորությամբ, մի քանի տարի  շարունակ  աշխատում են գրիպի միանգամից մի քանի տեսակներ վերացնող հակամարմիններ ստանալու ուղղությամբ:

Խմբի  առաջին հաջողությունը գրանցվել են 2011 թ-ին, երբ մասնագետներին հաջողվել է տարրանջատել А տեսակի գրիպի բոլոր տեսակները վերացնող  СR8020 եւ CR6261 հակամարմինները: Միայն թե անհրաժեշտ էր գտնել А  եւ В վիրուսներից պաշտպանող  ունիվերսալ միջոց: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել երեք նոր հակամարմիններ` CR8033, CR8071 եւ CR9114 եւ նրանցից մեկը (CR9114), ինչպես ցույց են տվել կրծողների վրա իրականացված փորձարկումները, հաջողությամբ պաշտպանում է գրիպի բոլոր տեսակներից` այդ թվում Խոզի (H1N1) եւ թռչնի (H5N1) գրիպներից:

Գրիպի վիրուսով վարակված մկների վրա փորձարկումները ցույց են տվել CR9114 հակամարմնի ազդեցության մեծ հնարավորությունները, թեեւ փորձարկումների նախնական փուլում այն բավականին ցածր արդյունքներ էր գրանցել, հայտնում է «Ինտերնովոստին»:

Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն CR9114 հակամարմնի արդյունավետությունը գրիպի բոլոր տեսակների վերացման հարցում, ապա  կարելի կլինի համարել, որ նրա հիմքի վրա  ստեղծվել է գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ