Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ-ի կանխարգելիչ դեղամիջոցն արժանացել է ԱՀԿ-ի հավանությանը

ՄԻԱՎ-ի կանխարգելիչ դեղամիջոցն արժանացել է ԱՀԿ-ի հավանությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  հավանություն է տվել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ Truvada դեղամիջոցի օգտագործմանը  վարակվելու ռիսկային գոտում գտնվող անձանց շրջանում:

Ինչպես Reuters-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, դեղամիջոցը, որը պարունակում է Տենոֆովիր եւ էմթրիցիտաբին, նախկինում օգտագործվում էր ՄԻԱՎ վարակակիրների բուժման նպատակով, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաեւ 50-75%-ով նվազեցնում է վարակվելու հավանականությունը:

Ներկա պահին դեղամիջոցի մատչելիությունը մեծացնելու բանակցություններ են տարվում արտադրող Gilead ընկերության հետ: Ինչպես հստակեցրել են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, Truvada-ն պետք է հասանելի լինի աշխարհի բոլոր երկրների ՄԻԱՎ վարակակիրների համար:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, դեղամիջոցն արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության կողմից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ