ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Վարժանքներ՝ ընդդեմ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների
Դա հնարավորություն կտա իրական քայլեր ձեռնարկել
Գործադիրը երեկ հավանության արժանացրեց «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ի՞նչ է սա նշանակում։ Ըստ առողջապահության նախարարության, որոշման նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում իրականացված բազմոլորտ վարժանքների փորձառնության միջոցով գնահատել մեր երկրում կենսաբանական (հաշվի առնելով առանձին վարակիչ հիվանդությունների հարուցիչների ախտածնության աստիճանը, տարածման մեխանիզմները) եւ քիմիական գործոնով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ (հասկանալ նաեւ՝ անժամանակավրեպ) պաշտպանվածությունը, ինչն էլ համարվում է նաեւ միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (կենսաանվտանգության առումով) պահանջների ապահովում։
Արդի ժամանակաշրջանը ընդհանրապես բնորոշվում է երկրի վրա կյանքի բնական եւ սոցիալական պայմանների գլոբալ փոփոխություններով, որոնց հետեւանքները հաճախ անկանխատեսելի են։ Մի շարք բնական, անթրոպոգեն, տեխնածին եւ հասարակական գործընթացներ առաջացնում են աշխարհագրական միջավայրի որակի փոփոխություն, որը բնորոշվում է նոր՝ մարդուն դեռեւս անհայտ բնապահպանական եւ այլ ռիսկերի գործոններով։ Այս ամենի հետեւանքով ստեղծվում են անկանխատեսելի արտակարգ իրավիճակներ, որոնք հաճախ հսկայական վնասներ են պատճառում՝ ընդգրկելով երբեմն համազգային մասշտաբներ, որոնք կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ տվյալ երկրի (հատկապես՝ աղքատ, զարգացող) զարգացման վրա։ Ի հայտ են գալիս նոր կամ նոր արթնացած տարափոխիկ, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ՝ բնական ծաղիկ, մալարիա, ատիպիկ թոքաբորբ եւն։ «Ռիսկերի գնահատման, համաճարակաբանական հսկողության համակարգի, արագ արձագանքման եւ օպերատիվ միջոցառումների անժամանակավրեպության գնահատման, թերությունների բացահայտման, դրանց վերացման, հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջանում ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժանքներ կազմակերպել եւ իրականացնել։ Վերջինս հնարավորություն է ընձեռում հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական գործոններով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի կամ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող գնահատված դեպքի արձանագրման դեպքում իրատեսական քայլեր ձեռնարկել»։
Նախագծի ընդունումը կարեւորվում է նաեւ մեր երկրի պետական սահմանային հսկողության իրականացման (ներկրվող եւ արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողություն, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն), տարբեր շահագրգիռ մարմինների միջեւ փոխտեղեկատվության, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների եւ հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտման, չկրկնվող եւ նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործման, հիմնական կարողությունների ձեւավորման արդիականացման գործընթացում։
Որոշման ընդունման հետեւանքով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում։
11.06.2012 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ