Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է տուբերկուլյոզով մոտ 3500 հիվանդ

Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է տուբերկուլյոզով մոտ 3500 հիվանդ

Այսօր՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) անցկացրել են «Տուբերկուլյոզը և 21-րդ դարը» թեմայով գիտաժողով։ Ելույթներով հանդես են եկել պետական բժշկական համալսարանի ուսանողները և դասախոսները։

Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, գիտաժողովի ընթացքում ներկայացվել են տուբերկուլյոզի վարակման ուղիները, բուժման մեթոդները, հիվանդության կանխարգելման ճանապարհները, հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ, տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակը Հայաստանում։
Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, տուբերկուլյոզը գլոբալ խնդիր է, այն տարածված է ամբողջ աշխարհում։ Նա կարևորել է հանրության իրազեկությունը տուբերկուլյոզի վերաբերյալ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացնում երիտասարդության շրջանում իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ շատ երկրների հետ համեմատած՝ տուբերկուլյոզի առումով իրավիճակը Հայաստանում հուսադրող է։ Նա նկատել է նաև, որ այն հիվանդները, ովքեր խուսափում են բուժումից, վտանգ են ներկայացնում հասարակության համար։

Ըստ ԵՊԲՀ ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանի, Հայաստանում այս հիվանդության ցուցանիշները, շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության տվյալների հետ համեմատած, ավելի հուսադրող են՝ 100 հազար բնակչի հաշվով 42-45 հիվանդ։ Այնուամենայնիվ, այս խնդիրը հետևողականություն է պահանջում, հատկապես, որ շատ դեպքեր հայտնաբերվում են հիվանդության ոչ վաղ փուլերում, ինչն իր հերթին դժվարացնում է բուժումը։ Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է մոտ 3500 հիվանդ։

Լյուբով Նիկոլայանը նշել է, որ թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։ Ինչպես նշում է մասնագետը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և ունենք արձանագրած հաջողություններ։

Աղբյուրը նշում է, որ 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 11 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլյոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ