Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Միկրոբներն ունակ են առաջացնել ուղեղի հիվանդություններ և ընկճախտ

Միկրոբներն ունակ են առաջացնել ուղեղի հիվանդություններ և ընկճախտ

Մի շարք ծանր հիվանդությունների, այդ թվում` Ալցգեյմերի, Պարկինսոնի, աուտիզմի , ընկճախտի և շիզոֆրենիայի հարուցիչները հատուկ միկրոբներ են: Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակավոր «Գիտություն և կյանք» ամսագիրը:

Մինչ այսօր ժամանակակից գիտությանը չէր հաջողվում գալ մեկ ընդհանուր կարծիքի մարդու ուղեղի հետ կապված հիվանդությունների ծագումնաբանության հարցում:

«Աշխարհի տարբեր երկրների գիտական խմբերի կողմից վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունը հանգեցրել է մեկ և անսպասելի եզրակացության` մենք գործ ունենք միկրոբային վարակի հետ»,- գրել է գիտական ամսագիրը:

Այս հիվանդություններն առաջանում են հատուկ միկրոբների ու բակտերիաների կողմից, որոնք ունակ են հաղթահարել արյան շրջանառության ու ուղեղի բջիջների միջև բնական պատնեշը:

Միկրոբները գործում են երեք եղանակով` կամ փոխում են ուղեղի էլեկտրամագնիսական ազդանշանները, կամ ներթափանցում բջիջների մեջ և խախտում նրանց կառուցվածքը, կամ արտազատում են նյութեր, որոնք փոխում են ուղեղի ֆունկցիոնալությունը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ