Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից. ԱՆ

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում-խորհուրդները աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար , թերևս  Ամանորից հետո առավել ակտուալ են. ներկայացնենք դրանք:

«Առաջին հերթին անհրաժեշտ է մրգերն ու բանջարեղենը օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել փակ տարողությունում` աղտոտումից խուսափելու համար:

Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին, իսկ արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում: Աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ»:

Խորհուրդ է տրվում զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե:

Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում: Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:

Հատկապես Ամանորից հետո, երբ գրեթե բոլորը չարաշահում են ուտելիքը, խորհուրդ է տրվում սնվել թեթև, քիչ քանակությամբ` չխառնելով կերակրատեսակները:

Իսկ աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի, ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով:

Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ), խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով, հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս միաժամանակ խմելու ջրի համի և գույնի փոփոխության, ինչպես նաև նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպությունների:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ