ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Մեկուսացրեք գրիպով հիվանդին. բժշկուհի Քրիստինե Հունանյանի խորհուրդները
«Գրիպը վիրուսային հիվանդություն է»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է թիվ 2 բուժմիավորման թերապևտ Քրիստինե Հունանյանն ու հավելել, որ այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հունանյանը նշել է, որ գրիպն ընթանում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմության բարձրացումով, քթային արտահոսքով: Հաճախ, բժշկուհու խոսքերով, այցելուները նաև նշում են ախորժակի բացակայություն:
«Գրիպի տևողությունը 5-7 օր է, սակայն պետք է զգուշանալ բարդություններից»,- շեշտել է Ք. Հունանյանն ու տեղեկացրել, որ գրիպի բարդություններից են սուր թոքաբորբը, բրոնխիտները, թարախային տոնզիլիտը, հայմորիտը, առավել ծանր բարդություն է մինինգիտը:
Բժշկուհին ասել է, որ ցանկալի է գրիպով հիվանդին մեկուսացնել սենյակում: Օրը մեկ անգամ հարկ է հիվանդի սենյակն օդափոխել: Հունանյանը պնդում է, որ հիվանդին անկողնային ռեժիմը պարտադիր է, ինչպես նաև ցանկալի է, որ հիվանդը դիմակ կրի: Ի դեպ, դիմակը հարկ է հաճախակի փոխել:
Հարցին, թե ինչպես ազատվել գրիպից, Հունանյանը հետևյալն է ասել. «Անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկ, հատկապես C վիտամինով հարուստ հյութեր` մասուրի, նարնջի: Օգտակար են նաև տարբեր թեյերը, հատկապես լորենու թեյը»: Ըստ բժշկուհու, գրիպի դեմ բարերար է ներգործում նաև բնական մեղրով և կիտրոնով թեյը: Զրույցի վերջում բժշկուհին հորդորել է ազգաբնակչությանը ձմռանը հագնել սեզոնին համապատասխան հագուստ, չմոռանալ գլխարկի մասին: Գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Ըստ Հունանյանի, օրգանիզմի դիմադրողականությունը հնարավոր է բարձրացնել` առավոտյան օգտագործելով մեկ գավաթ թուրնջի (գրեյպֆրուտի) հյութ, կարելի է քաղցած:
06.12.2011 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ