Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման քարոզչության ջատագովներին պարգևատրեցին

Դեկտեմբերի 1-ին Կիևյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի 0028 բաժանմունքում կայացավ ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան նվիրված նամականիշի մարման արարողությունը:


Մարման արարողությունն իրականացրեցին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի սոցիալական համախմբման և գործընկերության խորհրդատու Նաիրա Սարգսյանը, ՁԻԱՀ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:


«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր խոսքում ասել է, որ  Հայփոստ թրասթ մենեջմենթի ղեկավարությամբ Հայփոստը քայլեր է ձեռնարկում հայկական ֆիլատելիայի զարգացման ուղղությամբ և առանձնահատուկ ուշադրություն է դրսևորում Փոստի համաշխարհային միության համատեղ թողարկումներին, ու ընդհանրապես համաշխարհային կարևորության օրերին և տարելիցներին:


ՁԻԱՀ-ի վերաբերյալ հուշանվերային նամականիշի մարմանը հետևեց «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզիչ» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը տրվեց կազմակերպություններին և անհատներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների համար քարոզչության գործում ակնառու ավանդի համար: Եվ այսպես, «Տեղական հասարակական կազմակերպություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն, «Հասարակական գործիչ» անվանակարգում ընտրվեց «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Պետական կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, «Մշակութային գործիչ» անվանակագի մրցանակը հասավ Dj Vakcina-ին, «Միջազգային կազմակերպություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Բաց հասարակության հիմնադրամը, «Լրատվաամիջոց» անվանակարգի հաղթողն դարձավ Hetq.am-ը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ