Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ախտանիշների դեպքում դիմեք բժշկի. տուբերկուլոզը բուժվում է

Ախտանիշների դեպքում դիմեք բժշկի. տուբերկուլոզը բուժվում է

Տուբերկուլոզը բուժվող հիվանդություն է, Հայաստանում բուժումն անվճար է: Այս խոսքերով են ամեն անգամ ոլորտի մասնագետները դիմում բնակչությանը` հորդորելով երկարատև հազի, պարբերական քրտնարտադրության և հյուծվածության ախտանիշների դեպքում անպայման ստուգվել տարածքային պոլիկլինիկայում, որտեղ ախտորոշվելու համար կան բոլոր պայմանները: Տարածքային բժիշկները ևս վերապատրաստվել են հավուր պատշաճի բնակչությանը սպասարկելու համար:

Եվս մեկ անգամ բնակչությանը իրազեկելու համար հիվանդության վերաբերյալ` Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակը կազմակերպել էր երկօրյա սեմինար` ԶԼՄ-ների համար` «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլոզը» թեմայով:

Կազմակերպիչները ևս մեկ անգամ փաստեցին` ժամանակին չբուժվելու կամ բուժումը կիսատ թողնելու դեպքում`հիվանդը կանգնելու է մի շարք խնդիրների առջև, չբուժվելու պարագայում` ընդհուպ մահ կամ հաշմանդամություն, իսկ ընդհատելու դեպքում` դեղազգայուն տուբերկուլոզից անցում դեղակայուն տուբերկուլոզի կամ բազմակայուն տուբերկուլոզի, որոնց բուժումն անհամեմատ դժվար է:

Պարզաբանենք, որ դեղազգայուն տուբերկուլոզի դեպքում հիվանդության դեմ պայքարում են 4-5 դեղամիջոցներով` 6-8 ամսում, իսկ դեղակայուն տուբերկուլոզի դեպքում` բուժումն ընթանում է ավելի շատ դեղամիջոցներով և կողմանկի ազդեցություններով` 2 տարի, իսկ այն հիվանդների հետ, ովքեր հոգեպես պատրաստ չեն անցնելու այդ ճանապարհը, հոգեբան է աշխատում:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանը, այժմ կարիք չկա, որպեսզի ախտորոշվելու համար դիմեն Աբովյանի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր, ընդամենը պետք է տարածքային պոլիկլինիկայում ստուգվել, իսկ անհրաժշտության դեպքում` բժիշկն ինքը կուղեգրի ստացիոնար բուժման:

Նա տեղեկացրեց, որ տուբերկուլոզը Հայաստանում 2005 թ. հետո նվազման միտումներ է դրսևորում. 2011 թ. 9-ը ամիսների ընթացքում արձանագրվել է 1209 դեպք, 2010-ի` նույն ժամանակահատվածի 1329-ի դիմաց:

Նշենք, որ չբուժվելու դեպքում հիվանդը կարող է 1 տարվա ընթացքում վարակել 10-15 մարդու, որոնց 10 տոկոսը կյանքի հետագա տարիներին կարող է հիվանդանալ տուբերկուլոզով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ամեն տարի աշխարհում արձանագրվում է տուբերկուլոզի 9 մլն նոր դեպք, և մոտ 2 մլն մարդ մահանում է:

Թարմ օդ, արև, ջերմություն, սնունդ և հիվանդանալու հավանականությունը կնվազի, սակայն մասնագետները փաստում են, որ վերջին տարիներին տուբերկուլոզը դադարել է սոցիալական հիվանդություն լենելուց: Թեև ծխախոտը, ալկոհոլը, վատ սնունդը խոնավությունն առանձին-առանձին տուբերկուլոզի պատճառ չեն հանդիսանում, սակայն նպաստում են հիվանդության առաջացմանը:

Դեղազգայուն տուբերկուլոզի տարածվածությունը մեծ է նախկին ԽՍՀՄ երկրներում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, այս առումով հիվանդության ցածր ցուցանիշներ են գրանցված Եվրոպայում, ճապոնիայում, ԱՄՆ-ում:

Հայաստանում տուբերկուլոզը սկսեց գլուխ բարձրացնել 1990-ական թվականներից, երբ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին գումարվեց աշխատանքային միգրացիան: Այսօր սոցիալական վիճակը ստիպում է կիսատ թողնել բուժումը. այս տարի տուբերկուլոզի բուժումը կիսատ թողած 12  հիվանդերից 9 մեկնել են ՌԴ աշխատելու:

Հիվանդացության հանրապետական միջին ցուցանիշից բարձր ցուցանիշներ ունեն Սյունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերը, ամենացածր հիվանդացությունն արձանագրվել է Վայոց Ձորի մարզում, Լոռիում: Երևանում ցուցանիշը 39.8 տոկոս է: Տղամարդկանց շրջանում հիվանդացությունը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ