Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև ստորագրվել է «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր

ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև ստորագրվել է «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և ՌԴ Մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում դաշնային վերահսկողության ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն ստորագրել են «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայտնի է, որ վարակիչ հիվանդությունները սպառնալիք են երկրագնդի բնակչության առողջության համար: Այսուհետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում վարակիչ հիվանդությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի նոր հուշագրի կետերին համապատասխան: Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով կստեղծվի մշտադիտարկման նոր, առավել կատարելագործված համակարգ: Գիտահետազոտական աշխատանքների հիման վրա կմշակվեն և կներդրվեն ախտորոշիչ և կանխարգելիչ նոր մեթոդներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի հզորացմանը և համապատասխան մասնագետների վերապատրաստմանը: Ըստ Հուշագրի` ապահովվելու է նաև ոլորտում միջազգային համագործակցության զարգացման շարունակականությունը:

Նշենք, որ հուշագիրը կնքվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում: Այսօր, ի թիվս այլ փաստաթղթերի, կնքվել է նաև այս հուշագիրը: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ