Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Շաքարը վարակիչ հիվանդությունների բուժման էժանագին միջոց

Շաքարը վարակիչ հիվանդությունների բուժման էժանագին միջոց

Ջեյմս Քոլինսի գլխավորությամբ գիտնականների խումբը բացահայտել է քրոնիկ վարակիչ հիվանդությունների, օրինակ, ստաֆիլոկոկի, ստրեպտոկոկի, տուբերկուլոզի բուժման սկզբունքորեն նոր միջոց:


Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հակաբիոտիկների արդյունավետությունը կարելի է զգալիորեն բարձրացնել շնորհիվ հասարակ և հասանելի միջոցի: Շաքարը զգալի ազդեցություն է ցուցաբերում հիվանդների բուժման արագությանը:


Բժշկին այս հետազոտությունը կատարելու էր ուղարկել ինքը` ճակատագիրը: Նրա մայրը ստաֆիլոկոկային վարակի պատճառով հիվանդանոց էր ընկել: Հակաբիոտիկների մեծ չափաբաժիններով ընդունումը ոչնչի չհանգեցրեց, առողջության վիճակն ավելի վատթարացավ: Որպես կանոն, նման վարակները շատ դժվար է վերացնել: Հարցը նրանումն է, որ վնասակար մանրէները կարողանում են ապրել հակաբիոտիկների ընդունման ընթացքում` դրանով իսկ պակասեցնում բուժման արդյունավետությունն ու թույլ տալիս հիվանդության զարգացման նոր թափ: Այսպիսով. հակաբիոտիկների ընդունման ժամանակ հիվանդության ախտանիշներն անհետանում են, սակայն բավական է դադարեցնել դրանց ընդունումը, նրանք նորից գլուխ են բարձրացնում: Արդյունքում մի քանի շաբաթվա ընթացքում մանրէները ձևափոխվում են և հակաբիոտիկի նկատմամբ դառնում դիմացկուն:


Որպեսզի հակաբիոտիկների ընդունման ընթացքում մանրէները չդիմակայեն, գիտնականները շաքար են օգտագործել: Արդյունքը զարմացրել է բոլորին, նման համատեղ օգտագործումից հետո հիվանդության ախտանիշներն իսպառ անհետացել են:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ