Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎIՁԻԱՀ-ի տարածման տեմպերով առաջին տեղում է մեր տարածաշրջանը

ՄԻԱՎIՁԻԱՀ-ի տարածման տեմպերով առաջին տեղում է մեր տարածաշրջանը

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման տեմպերով առաջին տեղում է մեր տարածաշրջանը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, որի մեջ մտնում է նաև Հայաստանը»,- այսօր ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվանն ընդառաջ, հայտարարել է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն նախագահ Անահիտ Հարությունյանը:


Հաբդիպմանը ներկա «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ  նախագահ Մամիկոն Հովսեփյանը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությունը, ընգծելով, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 727 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 285 դեպք (28,2%): Հովսեփյանը հավելեց, որ ՄԻԱՎ վարակի 21 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,9%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39,3%):

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 491-ի մոտ (կին` 112, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից 1988թ.-ից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 242 դեպք: Մահացածների թվում կան 40 կին և 5 երեխա:

Մամիկոն Հովսեփյանը ընդգծեց, որ թրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (55,4%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,5%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 424 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ