Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Փորձնական պատվաստանյութը կապիկներին պաշտպանել է ՁԻԱՀ-ից. Հայտնագործություն

Փորձնական պատվաստանյութը կապիկներին պաշտպանել է ՁԻԱՀ-ից. Հայտնագործություն

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են փորձնական պատվաստանյութ, որն առաջին անգամ հնարավորություն է տվել մաքրել փորձարկվող կապիկների արյունը Ձեռքբերովի իմունային անբավարարության (ՁԻԱՀ) վիրուսին նման վարակից: Պատվաստանյութի հեղինակները ենթադրություն են հայտնել, որ պատվաստանյութի օգտագործումը մարդկանց վրա կարող է սկսվել երեք տարի հետո միայն:

Հայտնագործողները ԱՄՆ Օրեգոնյան ինստիտուտի պատվաստանյութի ու գենային թերապիայի գիտնականներն են, որոնք իրենց հայտնագործության մասին մանրամասն հրապարակել են «Nature» բրիտանական հեղինակավոր հանդեսում, տեղեկացնում է «Newsru.com»-ը:

Գիտնականներն իրենց կողմից հայտնագործած պատվաստանյութով 24 առողջ մակակա տեսակի կապիկների են պատվաստել, որոնց հետո վարակել են կապիկների իմունային անբավարարության վիրոսով: Գիտնականները կարծում են, որ հենց դրանից է առաջացել Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), որն էլ առաջացնում է ՁԻԱՀ:

Շարունակելով, լրատվամիջոցը գրում է, որ պատվաստանյութի գործունեության հետևանքով 13 փորձարկվող կապիկների մոտ վիրուսի տարածումը դադարեցվել է, այնպես, որ նույնիսկ ամեն մանրուք արձանագրող տեստերը չեն հայտնաբերել վարակը: Իսկ ահա 12 կապիկի մոտ պաշտպանունակությունը պահպանվել է պատվաստումից մեկ տարի անց միայն: «Մենք կարծում ենք, որ պատվաստանյութը հնարավորություն կտա վարակը պահել լիարժեք հսկողության տակ կամ ընդհանրապես մաքրվել դրանից», -հայտարարել է հայտնագործության հեղինակ, պրոֆեսոր Լուիս Պիկերը` նկատելով, որ հաջորդ քայլը պատվաստանյութը մարդկանց վրա օգտագործելն է, աբյց երեք տարի անց:

Նոր պատվաստանյութի հիմք է հանդիսացել վարակի տարածված` ցիտոմեգալովիրուս տեսակը: Այս տեսակի վիրուսը, հայտնվելով մարդու օրգանիզմում, այնտեղ է մնում մշտապես, և գիտնականները հույս ունեն, որ պատվաստանյութի ազդեցությունը անընդհատ կլինի:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ