Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Բույսերի հյութերը կօգնեն պայքարել մալարիայի և մոծակների դեմ

Բույսերի հյութերը կօգնեն պայքարել մալարիայի և մոծակների դեմ

Բնական գիտությունների նորվեգական համալսարանի հետազոտողներն ասում են, որ մալարիա առաջացնող մակաբույծը վերջին տարիներին առավել  դիմացկուն է դարձել մի շարք դեղամիջոցների հանդեպ: Անգամ թունաքիմիկատներն են ավելի քիչ արդյունավետ դարձել մոծակների դեմ, որոնք կրում են այս մակաբույծին՝ առավել դժվարացնելով դրանց տարածվածության ղեկավարումը:

Գիտնականները հետազոտել և թեստավորել են բույսերի հյութերը, որոնք օգտագործվել են աֆրիկյան ավանդական բժշկության մեջ, և դրանցից շատերը պայքարում են մալարիայի դեմ: Նպատակը` ժամանակակից դեղամիջոցներին փոխարինող գտնելն է:


Հետազոտող Տորուն Ստրենջլենդը բացատրում է. «Կան որոշ բույսեր, որոնք սպանում են մալարիայի մակաբույծին: Մնացածը թունավոր են մալարիայի մոծակի համար և կարող են օգտագործվել թունաքիմիկատների արտադրության համար»:


Հետազոտության մեջ հաջորդ քայլը կլինի անվնաս տոքսինների որոշումը: Դրանց հայտնաբերելը բավականին հուսադրող է, սակայն գիտնականներն ասում են, որ բավականին ժամանակ կանցնի` մինչև հստակ եզրակացություն կատարելը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ