Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մոսկվայում անցկացվել է ներհիվանդանոցային վարակներին նվիրված կոնֆերանս

Մոսկվայում անցկացվել է ներհիվանդանոցային վարակներին նվիրված կոնֆերանս

Ռուսաստանում բժշկական ձեռնոցների ամենահայտնի  արտադրող և անհատական պաշտպանական միջոցների միջազգային առաջատար «Էնսըլ Հելֆքեր»-ը (Ansell Healthcare) ընկերությունը ապրիլի 8-ին մաշկի խնամքի՝ Ռուսաստանում առաջատար արտադրող «Բենտուս Լաբորատորի»-ի  (Бентус Лаборатории) հետ համատեղ ներկայացրեց «Ձեռքերի հիգիենան և ձեռնոցների օգտագործումը տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում» շնորհանդեսը` «Ներհիվանդանոցային վարակները տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում, բարդությունների  բուժումը» IX գիտա-գործնական կոնֆերանսի շրջանակներում, որը Մոսկվայում անցկացվեց ապրիլի 4-5-ին:
Մոսկվա քաղաքի Առողջապահության վարչության կողմից կազմակերպվող ամենամյա բժշկական գիտաժողովը համախմբեց 700-ից ավելի գիտնականների՝ Մոսկվայի և Մոսկովյան տարածաշրջանի, Սանկտ-Պետերբուրգի և այլ տարածաշրջանների  գլխավոր համաճարակագետներին և վարակաբաններին, ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ներկայացուցիչներին, առաջատար փորձագետներին, առաջատար բժշկական բուհերի ամբիոնների և բժշկական կենտրոնների վարիչներին՝ մեգապոլիսների հիվանդանոցներում ներհիվանդանոցային խնդիրները, դրանց դեմ պայքարելու ժամանակակից մեթոդները և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները կլինիկական պրակտիկայում քննարկելու համար:


Բժշկական վերջին նորույթները ներկայացվեցին հատուկ ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր գիտաժողովի շրջանակներում: Բժշկական և դեղագործական ավելի քան 50 արտադրողներ և դիստրիբյուտորներ ներկայացրեցին ախտահանման և ստերիլիզացման ժամանակակից միջոցներ, վարակիչ հիվանդությունների կլինիկական լաբորատոր ախտորոշման համար գործիքներ  և հետազոտության ռեագենտներ:


Գիտաժողովի շրջանակներում Էնսըլը(Ansell) Բենտուս Լաբորաթորիսի (Bentus Laboratories)  հետ համատեղ ներկայացրեցին «Ձեռքերի հիգիենան և ձեռնոցների օգտագործումը տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում» զեկույցը, որը շեշտում էր բժշկական սպիրտի հիման վրա ստեղծված ախտահանիչ ձեռքի գելերի  օգտագործման կարևորությունը և որակյալ բժշկական ձեռնոցների ճիշտ օգտագործումը՝ բժշկական անձնակազմի անվտանգության  և հիվանդին ներքին վարակից պաշտպանելու համար:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ներհիվանդանոցային վարակների վտանգը սպառնում է աշխարհում միլիոնավոր մարդկանց և կարող է հանգեցնել առավել լուրջ հետևանքների՝ հիվանդանոցում մնալու ժամկետի երկարացում և երկարատև անաշխատունակություն: Ռուսաստանը ևս զերծ չի մնում. տարբեր տվյալներով` նորածինների 15%-ի և հիվանդների 16%-ի մոտ վիրահատությունից հետո հայտնաբերել էին ներհիվանդանոցային վարակներ:


Այդուհանդեձ, այս ցուցանիշները կարելի է նվազեցնել այն պարզ փաստից ելնելով, որ համաձայն բազմաթիվ հետազոտությունների` ձեռքերի հիգիենան  վարակվելու վտանգի նվազեցման գլխավոր միջոցներից մեկն է: Չնայած այս միջոցի պարզությանը՝ բժշկական անձնակազմի կողմից ախտահանման ռեժիմի խախտումը աշխարհի տարբեր մասերում շարունակում է մնալ տարածված երևույթ:
Էնսըլի բժշկական առաջատար խորհրդատու Ալեքսանդր Մարչենկոն հայտարարել է. «Մենք չափազանց կարևոր ենք համարում առողջապահության մասնագետների տեղեկացվածության բարձրացումը հիգիենայի ժամանակակից մեթոդների և անհատական պաշտպանության վերաբերյալ, քանի որ այն պարզապես քննարկման նեղ թեմա չէ առողջապահության բնագավառի մասնագետների համար, այլ շատ ավելի լայն է և վերաբերում է յուաքանչյուրին, ով երբևէ դիմել է կամ դիմելու է բժշկական հաստատություն՝ օգնության համար»:


Զեկույցը Ալյանսի «Արդյունաբերողներ՝ բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության համար» ուսուցողական ծրագրի մի մասն է, որ հիմնվել է  2007 թ. Էնսըլ Հելֆքեըի և Բենտուս Լաբորատորիի կողմից, որում նրանք միավորել են իրենց ջանքերը` ռուսական շուկայում ուսուցողական գործունեությամբ,  նպաստելով` հիգիենայի ժամանակակից միջոցների և ձեռքերի պաշտպանության, որպես ներհիվանդանոցային վարակների կանխման հիմնական միջոցի,  վաճառքին:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ