Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայաստանը կարևոր է համարում ԱՊՀ շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համագործակցությունը

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ երկրների հետ ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարի համագործակցությանը, հայտնեց հանրապետության առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
«ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Համագործակցության անդամ երկրների ջանքերի կենտրոնացումը՝ այսօրվա միջոցառումների շրջանակներում, թույլ կտա համատեղ բացահայտել և վերացնել մեր երկրների համաճարակաբանական հսկողության համակարգում առկա համապատասխան խնդիրները»,- երեքշաբթի Երևանում մեկնարկած ԱՊՀ երկրների ՁԻԱՀ համաճարակի մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց փոխնախարարը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր հերթին նշեց, որ 2011թ.-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պատմության մեջ կարևոր տարեթիվ է, քանի որ ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ուղիղ երեսուն տարի առաջ։

Ըստ նրա, չնայած ընդհանուր համաշխարհային մասշտաբով ՁԻԱՀ հիվանդության ցուցանիշների նվազմանը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճ է նկատվել։ «Տվյալ տարածաշրջանում վարակակիրների թիվը վերջին 10 տարվա ընթացքում գրեթե եռակի ավելացել է և 2009թ.-ի տվյալների արդյունքում մոտավորապես 1,4 մլն մարդ է կազմել»,- հայտնեց Գերչևան։

«Երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգը. նոր հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով ԱՊՀ երկրների ՁԻԱՀ համաճարակի մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը (փետրվարի 22-25-ը) մասնակցում են Ուկրաինայի, Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Դանիայի մասնագետները, ինչպես նաև ԱՀԿ և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի ծրագրի տարածաշրջանային աջակցության խմբի ներկայացուցիչները (UN AIDS)։
Միջոցառումների արդյունքում Համագործակցության երկրների ՁԻԱՀ համավարակի մոնիթորինգի վերաբերյալ հաշվետվություն և երաշխավորագրեր կպատրաստվեն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009թ.-ին ՄԻԱՎ-ով վարակված 15-24 տարեկան երիտասարդ մարդկանց քանակը 5 մլն է կազմել՝ 2001թ.-ի 5,7 միլիոնի դիմաց։ 2009թ.-ի վերջին տվյալների համաձայն, ողջ աշխարհում 33,3 մլն ՄԻԱՎ վարակակիր է ապրում։
1988թ.-ից մինչև 2010թ.-ի դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ վարակման 956 դեպք է գրանցվել, որոնցից 20-ը՝ 15-ից ցածր տարիքի երեխաներն են։ Վարակվածների ընդհանուր թվից 460-ը ՁԻԱՀ վարակակիրներ են (նրանցից տասը երեխաներ են), ինչպես նաև 228 մահացու ելք է գրանցվել, որոնցից չորսը բաժին է ընկել երեխաներին։

Աղբյուր. newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ