Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մասնագետ. Սեռավարակների տարածվածությունը գնալով մեծանում է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը խոսեց Հայաստանում տարածված սեռավարակ հիվանդությունների մասին և նշեց, որ հիմնականում խոսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունից` աչքաթող անելով մնացած սեռավարակները, որոնք ևս լուրջ խնդիրներ են առաջացնում:

 

Բանախոսը նշեց, որ դասական վեներական հիվանդությունները հինգն են, որոնցից Հայաստանում տարածված են 2-ը` սիֆիլիսը և հոնորեան: Ըստ նրա` Հայաստանում գնալով մեծանում է սեռավարակների տարածվածությունը: 

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեռավարակները դասում է 5` թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ հոգեբանական գերխնդիրների շարքում»,- շեշտեց Կ. Վարդանյանը և հավելեց, որ սեռավարակ հիվանդություններն ավելի բնորոշ են վերարտադրողական տարիքի անձանց շրջանում և բացասականորեն անդրադառնում են վերարտադրողական ֆունկցիայի վրա:

 

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը իր հերթին նշեց որ սեռավարակների տարածվածությունը գնալով մեծանում է, իսկ դիմելիությունը շատ հաճախ լինում է սխալ հասցեական: Բանախոսն այս առումով կարևորեց ճիշտ տեղեկացված լինելու հանգամանքը:


Մասնագետը վարակի տարածման հավանականության առումով առանձնացրեց ռիսկային սեռական վարք ունեցող անձանց, արտագնա աշխատանքի մեկնողներին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ