Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է ու հիշեցնում

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է ու հիշեցնում

Այս տարվա ընթացքում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 12 դեպք` 19 տուժածով, այդ թվում 1-ը մինչև 14 տարեկան: Գրանցվել է 1 մահվան դեպք:


Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործման հետևանքով` Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում:

Հիվանդության ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ անհատներից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ