Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մասնագետ. Հայաստանի համար մենինգիտն այնքան էլ վտանգավոր չէ

Հայաստանում մենինգիտը մեծ տարածում չունի։ Երկրում 100 հազար բնակչի հաշվով տարեկան մենինգիտի 6-7 դեպք է արձանագրվում, մեծ մասը՝ երեխաների շրջանում։

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանը:


Ըստ նրա, մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է ու հիմնականում ախտահարում է գլխուղեղի թաղանթը: Մասնագետը նշեց, որ մինչև 5 տարեկան երեխաները մենինգիտով հիվանդների 60-80 տոկոսն են կազմում։ Հայաստանում այս հիվանդության դեմ պատվաստումներ չեն իրականացվում, քանի որ երկիրը ռիսկային չի համարվում: Ինչպես մասնագետը նշեց, այս հիվանդության առաջին նախանշաններն են բարձր ջերմությունը, քիթըմպանի ախտահարումը, կոկորդում քերծող զգացողությունը, թուլությունն ու այլն: Նա նկատեց, որ Հայաստանում ավելի շատ տարածված է մենինգակոկային մենինգիտը: Հիվանդության այս տեսակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով:

Սակայն այս հիվանդության վտանգանորը կողմը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, այն է, որ հաճախ մենինգիտային վարակն ընթանում է առանց ախտանշանների:

Վերջում, մասնագետը հիվանդությունից խուսափելու համար խորհուրդ տվեց ՝ հատկապես ձմանը, հաճախակի օդափոխել սենյակը, խուսափել սենյակներում մարդկային կուտակումներից, հիվանդին մեկուսացնել, խստորեն հետևել հիգիենայի կանոններին։

Նա նշեց, որ առաջնային մենինգիտը, անկախ տարիքից, Հայաստանում բուժվում է պետպատվերի շրջանակներում: Իսկ դեղորայքն ու բուժումը մատչելի է։

Հայաստանում մենինգիտի տարածման առումով ռիսկային սեզոն է համարվում նոյեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածը։
Ի դեպ, այս հիվանդությունը հատուկ է աֆրիկայն երկրներին, որտեղ ավելի շատ գրանցվում են W և X տեսակի մենինգակոկներ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ