Հոգեկան առողջություն
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար:
Ի՞նչ է հետարձակուրդային համախտանիշը:
Տխրության և տագանպի աճող զգացում երբ անձը նորից վերադառնում է աշխատանքի, ինչպես նաև մոտիվացիայի պակաս:
Որո՞նք են պատճառները:
Երբեմն մարդը արձակուրդի ընթացքում, ազատվելով առօրյա վազքից, վերագնահատում է իր առաջնահերթությունները և ավելի հստակ տեսնում ապագայի հեռանկարը և փոխանակ շարունակելու օրական աշխատանքային թոհուբոհը, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ ծախսել մարդկանց հետ շփվելու, հոբբիի կամ հանգստանալու ուղղությամբ:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի գնահատմամբ` հոգեբանական տեսակետից՝ արձակուրդի երկարատևությունը կարևոր պայման չէ հանգստանալու համար. «Կարող ենք մեկ օր առողջ քնել, առողջ սնվել և, բավականաչափ էներգիա ստանալ կյանքի բնական ռիթմը շարունակելու համար»:
Համալսարանական մասնագետը նշում է, որ հետտոնական կամ հետարձակուրդային համախտանիշի մասին խոսվում է հատկապես ամառային կամ այլ երկարատև արձակուրդներից առաջ կամ հետո, որովհետև մարդը, կարծես, արձակուրդին վերագրում է ավելին, քան հնարավոր է և գերագնահատում այդ արձակուրդից ունեցած սպասելիքները:
«Տոների ընթացքում հատկապես կարևորվում է, թե ինչպես ենք մենք նախապատրաստվում և իրականացնում մեր հանգիստը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ: Քնի ճիշտ կազմակերպման և առողջ սնվելու դեպքում մարդն առավել քիչ է ենթարկվում ցանկացած սթրեսի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:
Հոգեբանական հետազոտությունենրի համաձայն՝ մարդիկ ունենում են հետտոնական սթրես հատկապես այն դեպքում, երբ չեն սիրում կամ գոհ չեն իրենց աշխատանքից:
«Եթե մարդը սիրում է և բավարարվում իր կատարած աշխատանքից, հավանականությունը, որ նա կունենա հետտոնական սթրես, շատ ավելի փոքր է: Աշխատանքը սիրված է, եթե աշխատանքային գործունեության յուրաքանչյուր պահը չի անհանգստացնում և բացասակայն հույզեր չի փոխանցում մեզ»,- ընդգծում է հոգեբանը:
Նախ՝ խորհուրդ է տրվում 45 րոպեն մեկ ընդմիջում անել, երկրորդ՝ նախաձեռնել այնպիսի գործեր, որոնք լարում չեն պարունակում և հնարավոր է ավարտին հասցնել: Պարզվում է մարդու համար սթրեսային են սկսած և անավարտ թողած գործերը:
Այնուհետև խորհուրդ չի տրվում անցում կատարել միանգամից դիետիկ ռեժիմի, քանի որ շատերը ամանորյա տոներին ընթացքում խախտել են իրենց սնվելու ամենօրյա կերպը: Ցանկալի է ժամանակին քնել աշխատանքային օրվա նախորդող գիշերը:
Աշխարհաքաղաքական իրավիճակը, տարատեսակ իրադարձություններն ազդեցություն են թողնում մարդու հոգեբանական իրականության, ապահովության և անտվանգության զգացումների վրա:
Խաչատուր Գասպարյանը նշում է, որ մենք չենք կարող անմասն մնալ մեր իրականության մեջ տեղի ուենցող քաղաքական, մշակույթային և ֆինանսական փոփոխություններից: Բայց ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, ուղղակի փոփոխություններին պետք է, առաջին հերթին հոգեբանորեն նախապատրաստվել և ներքուստ ծրագրավորել՝ առանց սպասելու, որ դրանք կմատուցվեն մեզ արտաքին աշխարհից:
«Օրինակ` եթե մարդը որոշել է նոր տարին սկսել առանց ծխելու կամ հրաժարվել ալկոհոլային խմիչքից, տարաբնույթ վատ սովորություններից, այդ դեպքում կարևոր է ոչ միայն տրամադրվելը, այլև կամային ճիգերի ներգրավումը, առանց որի ցանկալի արդյունքին հասնելը դժվար է»,- եզրափակում է հոգեբան- գիտնականը:
Ամփոփելով` եթե ցանկանում եք խուսափել հետարձակուրդային համախտանիշից, ապա խորհուրդ է տրվում
- մնալ ֆինանսական հնարավորությունների սահմաններում
- չմոռանալ սեփական եսի մասին
- ճիշտ կազմակերպել և կառավարել ժամանակը
- սովորել «ոչ» ասել, եթե ինչ-որ սպասում է շրջապատը, հաճելի չէ Ձեզ համար:
09.01.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ