Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում դրանց տարածվածության ակնհայտ ավելացման և դրա ծանր հետևանքների առաջացման հետ:

Առողջապահության Համաշխարhային Կազմակերպության տվյալներով աշխարհում 160 երեխաներից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:  

Աուտիզմի ուսումնասիրությունների միջազգային գիտական ասպարեզում իր առաքելությունն ունի նաեւ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիան:

Նեյրոգիտության ոլորտի հայաստանյան զարգացումների եւ աուտիզմի հետազոտությունների մասին զրուցել ենք ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆ. Ենկոյանի հետ:

- Պարոն Ենկոյան, Հայաստանում ե՞րբ սկսվեցին աուտիզմի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները:

- Դեռևս 10 տարի առաջ ԵՊԲՀ-ում իրականացված առաջին հետազոտությունն ուղղված էր աուտիզմի ախտորոշմամբ երեխաների արյան և մեզի մի շարք մետաբոլիտների, ծանր մետաղների քանակական որոշմանը, իմուն համակարգի հնարավոր շեղումների գնահատմանը։ Այդ հետազոտական նախագիծը իրականացվում էր ԵՊԲՀ եւ ԱՄՆ մի շարք լաբորատորիաների հետ համատեղ։

Որոշ ժամանակ անց կազմավորվեց COBRAIN Armenia-ի հետազոտական թիմը, որի հետազոտությունների շրջանակներում ընդգրկված են նաեւ աուտիզմի սպեկտրի խանգարումները:

 - Ի՞նչ փուլում են գտնվում աուտիզմի գիտական հետազոտությունները, եւ ի՞նչ արդյունքներ ունենք այս պահի դրությամբ:  

- Վերջին տարիների ընթացքում ձեռք բերված նորագույն սարքավորումների շնորհիվ նեյրոգիտության լաբորատորիան հնարավոր է դարձնում օրգանիզմից դուրս արհեստական պայմաններում ունենալ կենդանի բջիջներ հետազոտությունների համար։ Սա թույլ է տալիս ստանալ նյարդային բջիջների առաջնային կուլտուրաներ, ոսումնասիրել առաձին բջիջների նյութափոխանակությունը, ինչպես նաև դրանց զարգացման և տարբերակման  գործընթացը։ Նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կենսաթափոնների ծավալները հետազոտությունների ընթացքում:

Ներկայումս հետազոտություններ կան ուղղված աուտիզմի սպեկտրի խանգարումների մոդելավորմանը լաբորատոր կենդանիների վրա։ Շուրջ հինգ կենդանական մոդել է հետազոտվել, վերջիններս վալիդացվել և գնահատվել են տարբեր վարքաբանական, կենսաքիմիական, մորֆոլգիական և էլեկրտաֆիզիոլոգիական մեթոդներով։

Հետազոտությունների արդյունքները պարբերաբար տպագրվում են միջազգային բարձր վարկանիշային գիտական ամսագրերում և ներկայացվում միջազգային գիտաժողովների ընթացքում։

- Ի՞նչ մասշտաբներ ունեն Հայատանում աուտիզմի հետազոտությունները:

- Մեր հետազոտությունների շրջանակներում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առողջապահական կենտրոններում գրանցված աուտիզմի սպեկտրի հիվանդություններ ունեցող  0-18 տարեկան երեխաների բժշկական քարտերն ուսումնասիրվում և տվյալները մուտքագրվում են համապատասխան բազա-ռեեստրում։ Հետագայում իրականացվելու է դեպքերի քարտեզագրում ARC GIS համակարգչային ծրագրի միջոցով: Կատարվելու է հիվանդությունների տարածվածության և դրանց կառուցվածքի (ըստ սեռի, բնակության վայրի, ախտահարման կոնկրետ ձևի և այլն) վիճակագրական վերլուծություն:

- Չնայած այն հանգամանքին, որ էթիոլոգիական տեսանկյունից աուտիզմը  մինչեւ վերջ դեռեւս բացահայտված չէ, այնուամենայնիվ, որո՞նք են մանկական աուտիզմի առաջացման հիմնական պատճառները:

- Աուտիզմի սպեկտրի խանգարումների առաջացման մեջ հստակ դեր ունեն գենետիկական, ինչպես նաև շրջակա միջավայրի մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել նախածննդյան և հետծննդյան շրջաններում, ինչպես նաև հղիության ընթացքում:

Մանկական աուտիզմի առաջացման պատճառներից մեկը ծանր մետաղների առկայությունն է արտաքին միջավայրում, ուստի ծանր մետաղների դերակատարումը եւ մեր գիտնականների ուշադրության կենտրոնում է: Սրանով պայմանավորված` ծնողների համաձայնությամբ աուտիզմի ախտորոշմամբ երեխաների շրջանում կկատարվեն մազերի նմուշառումներ և կկատարվեն լաբորատոր հետազոտություններ: Նմուշներում ուսումնասիրվելու է կապարի, սնդիկի, պղնձի, արսենի և կադմիումի քանակական պարունակությունը: Բացի այդ, ռիսկի գործոն է համարվում հղիության ընթացքում որոշ տեռատոգեն, օրինակ՝ հակաէպիլեպսիկ (հակացնցումային) ադեցությամբ, դեղամիջոցների օգտագործումը։  

ԱՄՆ-ում և Եվրոպայում ժառանգականության ներկայիս գնահատումները տատանվում են 50%-95%-ի միջակայքում: Շրջակա միջավայրի ռիսկի գործոնների բացահայտումը հատկապես կարևոր է, քանի որ ի տարբերություն գենետիկ ռիսկի գործոնների, դրանք կարող են կանխարգելվել:

Աուտիզմ ախտորոշում ունեցող մարդիկ կարող են և պետք է լինեն երջանիկ, եւ իրենց լիարժեք ու ապահով կյանքի իրագործման մեջ յուրաքանչյուրս կարող ենք եւ պետք է ունենանք մեր ներդրումը։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome). urolog.am
Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome). urolog.am

Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome) տերմինն առաջին անգամ հիշատակվել է հոգեբան Ֆրեդենբերգի կողմից 1974-ին: Այս համախտանիշն օգտագործվում է հուզական լարված աշխատանք կատարող...

Շեղված վարքը` դեռահասության տարիքում
Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Քունք-ստործնոտային հոդի խնդիրները և դեպրեսիան. nairimed.com
Քունք-ստործնոտային հոդի խնդիրները և դեպրեսիան. nairimed.com

Գոյություն ունի որոշակի կապ՝ դեպրեսիայի ու լարվածության և քունք-ստործնոտային հոդի խանգարումների միջև. խանգարումներ, որոնք ընդգրկում են այդ հոդի բաղադրիչ կազմող մկանային և հոդային տարրերը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ