Հոգեկան առողջություն
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ չեն իրականացել։ Բախվելով իրականությանը՝ Ամանորի տոնակատարությունը շատերի համար վերածվում է անիմաստ իրադարձության, որի միակ հետևանքը դատարկված դրամապանակից առաջացած գլխացավերն են:
Կարելի՞ է արդյոք, Ամանորն իսկապես տոն դարձնել, և վերադարձնել հեքիաթի, հրաշքների գոյության այն հաճելի զգացումները, որոնք ապրել ենք մեր մանկության տարիներին։ Իհարկե՛, կարելի է, պետք է միայն հետևել մի քանի պարզ կանոնների:
- Կազմե՛ք ցանկությունների ցուցակ: Վերցրեք նոթատետր և գրիչ, մի բաժակ թեյ կամ սուրճ պատրաստեք, հարմար նստեք գեղեցիկ զարդարված տոնածառի մոտ և սկսեք երազել: Այո՛, այո, պետք է հենց երազել: Ազատություն տվեք Ձեր երևակայությանը: Գրեք այն ամենը, ինչ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՆԵԼ գալիք տարում: Ոչ թե այն, ինչ ուզում եք կատարվի, իրականանա, այլ այն ամենը, ինչը Ձեզնից է կախված, Ձեր կամքից, Ձեր ջանքերից: Երազանքները պետք է լինեն ազատ, գունավոր, վառ և գեղեցիկ:
- Նոր տարին դիմավորելու ստեղծագործական ծրագի՛ր մշակեք: Ձեր հարազատների և ընկերների հետ մտածեք, թե ինչպես կարող եք Ամանորի գիշերը դարձնել անմոռանալի: Կազմակերպեք մրցույթներ, խաղեր, որոնք կստեղծեն իսկական տոնական մթնոլորտ: Ստեղծեք Ձեզ համար հրճվանքի պահեր, որոնք պայմանավորված կլինեն ոչ թե շամպայնի ըմպած գավաթների քանակով, այլ հարազատ, ջերմ և հետաքրքիր միջավայրով:
- Փոխեք տան մթնոլորտը: Տեղափոխեք, վերադասավորեք կահույքը, թարմացրեք վարագույրները, անցնող տարվա երջանիկ պահերի լուսանկարները փակցրեք տան պատերին: Այդ ամենը թույլ կտա ո՛չ միայն զարդարել տունը, այլև վերափոխել Ձեր աշխարհընկալումը՝ հող նախապատրաստելով գալիք փոփոխությունների համար:
- Ամանորի գիշերը ինչ-որ նոր բան արեք: Սկսեք իրականացնել փոփոխությունների Ձեր ծրագիրը՝ ինչ-որ անսովոր, հետաքրքիր և հաճելի բան անելով. փորձեք առաջին անգամ կիթառ նվագել, Ձեր ձեռքով տոնածառի մի զարդ պատրաստեք, արտառոց որևէ բաղադրատոմսով խմորեղեն թխեք կամ կոկտեյլ պատրատեք, Ամանորը դիմավորեք օտար երկրում և այլն: Մի խոսքով՝ փոխեք Ձեր կարծրատիպերն ու քարացած համոզումները և համարձակ քայլ արեք Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
- Ստեղծեք Ձեր երազանքների տեսանելի, շոշափելի մոդելները: Ամանորի տոնածառը զարդարեք ո՛չ միայն փայլփլուն խաղալիքներով, այլ նաև Ձեր երազանքների փոքրիկ խորհրդանշաններով: Ուզում եք գալիք տարում թռչել օդապարիկո՞վ, տոնածառից կախեք մի գեղեցիկ օդապարիկ, ցանկանում եք Եգիպտո՞ս գնալ, եղևնու ճյուղից կախեք փոքրիկ բուրգ: Կարևորն այն է, որ խորհրդանիշը հեշտ հիշվող լինի և համապատասխանի Ձեր պատկերացումներին: Ամանորի գիշերը ժամացույցի 12 զարկերի ներքո նայեք Ձեր երազանքների փոքրիկ մոդելներին և պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում:
Հունվարի 1-ին կրկին վերցրեք նոթատետրը, աչքի անցկացրեք Ձեր ցանկությունների ցանկն ու մանրամասն գրեք, թե երբ և ինչպես պետք է իրականացնեք դրանցից յուրաքանչյուրը: Տարվա ընթացքում հետևողականորեն կյանքի կոչեք ինքնակատարելագործման այդ ծրագիրը, և նոր տարին Ձեզ համար կդառնա իսկապես ՆՈՐ:

Տարաս Վավրիկ
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
23.12.2021 Կարդացեք նաև
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում...
07.05.2025
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
09.06.2023
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
09.01.2023
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
29.08.2022
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
13.07.2022
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
21.04.2022
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
04.04.2022
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
26.01.2022
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
26.11.2021
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
25.10.2021
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
05.10.2021
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
13.09.2021
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
08.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ