Հոգեկան առողջություն
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք մարդկանց ցավն ու ուրախությունը։ Զգացմունքները նաև մեծ ազդեցություն ունեն մեր ընդհանուր առողջության և բարեկեցության վրա:
Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ բացասական հույզերն ու տրամադրությունները անմիջականորեն կապված են հատկապես սրտային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ:
Մտքի ու մարմնի աշխատունակությունը պահելու համար կարևոր է սովորել հույզերի ու սթրեսի կառավարումը և դրանցից ազատվելը:
Ինչպե՞ս դա անել
Կան երեք պարզ մեթոդներ, որոնք ոչ միայն թեթևացնում են մեր մտքի ու մարմնի լարվածությունը, այլև օգտակար են հատկապես սրտի առողջության համար․
- Լինել երախտագետ։ Մեր ունեցածի համար երախտագետ և գոհ լինելը անմիջականորեն օգնում են առողջ սիրտ ունենալու համար: Պետք է մտաբերել կյանքի երջանիկ պահերն ու հիշողությունները և վերապրել դրանք։ Այսպիսով սրտի բաբախումը դանդաղում և ավելի ռիթմիկ է դառնում։
- Ծիծաղել։ Ծիծաղը հեռացնում է մեր միտքը ամենօրյա սթրեսներից: Այն օգնում է և՛ հոգու և՛ մարմնի առողջության համար։ Դրա համար պետք է ընտրել մարդկանց այնպիսի շրջապատ, որը հաճույք և ծիծաղ է պարգևում։ Ծիծաղի միջոցով բարելավում է սրտի անոթների արյան շրջանառությունն ու թթվածնի հագեցվածությունը։
- Շփվել։ Մենակությունը ավելացնում է մարդու բացասական հույզերը։ Իսկ շփումը․ նոր կապերի հաստատումը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը ոչ միայն հեռացնում են միտքը մեզ անհանգստացնող սթրեսներից կամ անհանգստություններից, այլև ուրախացնում ու ջերմացնում սիրտն ու հոգին։


Կարդացեք նաև

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում: Բացասական հույզերը քայքայիչ են․ դրանց հետևանքով խանգարվում է օրգանիզմի շատ գործընթացների, օրգան-համակարգերի աշխատանքը:
Հիվանդությունն սկսվում է, երբ բացասական հույզերը առաջացնում են էներգետիկ անհավասարակշռություն:
Գոյություն ունեն աշխարհընկալման բազմաթիվ արտահայտություններ՝ ձայն, աղմուկ, հոտեր, ալիքային տատանումներ (վիբրացիա), գույն և այլն: Այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է գլխուղեղում, դառնում մտքերի և հույզերի ձևավորման հումք:
Դրական և բացասական հույզերը օրգանիզմի համար կարող են լինել և՛ օգտակար, և՛ վնասակար: Օրինակ, վախը կենտրոնացնում է օրգանիզմի ներքին պաշարները, բայց կարող է նաև ընկճախտ առաջացնել: Կարճատև վախը դրդում է էնդոկրին համակարգը, մակերիկամների աշխատանքը՝ նրանց ստիպելով սթրեսային հորմոններ արտադրել, առաջին հերթին՝ ադրենալին: Դրա հետևանքով փոխվում է օրգանիզմի ներքին գործընթացների ռեժիմը, հոմեոստազը, արագանում է սրտի ռիթմը, բարձրանում է զարկերակային ճնշումը, արագանում է շնչառությունը: Այս բոլոր փոփոխություններն օգնում են օրգանիզմն ազատելու տոքսիններից, հետո այն դարձյալ վերադառնում է նորմալ վիճակի:
Բայց երբ ուժեղ հույզը, վախը կրկնվում է պարբերաբար և տևում երկար, օրգանիզմը սպառում է իր ներքին պաշարները և անցնում է աշխատանքային այլ ռեժիմի՝ զարգանում են տարբեր հիվանդություններ, առաջին հերթին` վեգետաանոթային դիստոնիա, նաև՝ կոլիտներ, գաստրիտ, վահանագեղձի խնդիրներ, ալերգիաներ և այլն:



Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...



ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...



Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...



Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...



Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...



1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...



Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...



Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...



Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...



Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...



Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome) տերմինն առաջին անգամ հիշատակվել է հոգեբան Ֆրեդենբերգի կողմից 1974-ին: Այս համախտանիշն օգտագործվում է հուզական լարված աշխատանք կատարող...



Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...



Գոյություն ունի որոշակի կապ՝ դեպրեսիայի ու լարվածության և քունք-ստործնոտային հոդի խանգարումների միջև. խանգարումներ, որոնք ընդգրկում են այդ հոդի բաղադրիչ կազմող մկանային և հոդային տարրերը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն