Հոգեկան առողջություն
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից, գրում է Lenta-ն՝ հղում անելով Psychology Today-ին:
Երբ մարդիկ ընկճված են, նրանք հաճախ մտածում են հաճույքի աղբյուրների մասին, ինչպիսիք են համեղ սնունդը, քաղաքից դուրս հանգստյան օրերը կամ շոփինգ- թերապիան: Սակայն դրանք խաբուսիկ ձգտումներ են, քանի որ պարտականության/առաջադրանքի կատարման զգացողություն ապահովող գործողությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, կարծում է Բոյսը: Նա նշում է, որ հաճախ ակտիվ գործողությունների համար ուժ չի մնում՝ կա՛մ չափազանց զբաղված են, կա՛մ ուժասպառ են լինում տխրությունից եւ հիասթափությունից: Նման վիճակում հեշտ չէ ստանձնել այնպիսի առաջադրանքներ, որոնք թույլ կտան ձեզ հերոս զգալ, ուստի նա առաջարկում է երեք պարզ, բայց անսպասելի եղանակ:
Առաջինը՝ նա արկածախնդրություն է առաջարկում, թեկուզ մի փոքր դժվար: Այս ռազմավարությունը ամեն դեպքի համար չէ, բայց արժե այն ներառել ձեր գործիքակազմի մեջ: Որպես օրինակ, հոգեբանը նշում է իր ամենօրյա բյուջետային ուղեւորությունները դեպի այլ քաղաքներ, երբ նա գիշերը ճանապարհին է, ցերեկը շրջում է քաղաքում, իսկ երեկոյան վերադառնում է տուն: Դա բավականին ուժասպառ է անում, բայց հարստացնում է կյանքի լավագույն հիշողություններով: Նա հիշեցրել է, որ ընկճված կամ խնդիրներից տանջված վիճակում կարող է կորչել դրդապատճառն անելու այն, ինչ «պետք է» անել։ Բայց երբեմն արկածախնդրության գնալու մոտիվացիա է ծագում: Սա կարող է բարձրացնել տրամադրությունը, նույնիսկ եթե ճանապարհը դժվար լինի: Տնային միջավայրից դուրս գալը կյանքի եւ խնդիրների հանդեպ թարմ տեսակետ կառաջացնի։
Երկրորդ մեթոդով մասնագետը առաջարկում է ոգեշնչում ուրիշի օրինակով: Նա բացատրել է, որ սթրեսի եւ անհանգստության ժամանակ կարեւոր է հիշել, որ դրանք երբեմն զգում են մի կարեւոր նպատակ հետապնդելիս: Նպատակների հետ կապված խորը տագնապը հաղթահարելիս կարեւոր է տեսնել, թե ինչպես են այլ մարդիկ նույն բանն ապրում եւ իրականացնում իրենց երազանքները՝ առանց հաջողության երաշխիքի, որոնք հաճախ ձախողվում են: Կարող են օգտագործվել հեռուստաշոուներ եւ YouTube-ի տեսանյութեր: Կարեւորը այնպիսի տեսանյութ գտնելն է, որը հուզականորեն ռեզոնանսային է, բայց ձեր նպատակին չի համապատասխանում: Այս կերպ կարելի է տեսնել ձեր հույզերի եւ պայքարի բազմակողմանիությունը, եւ դա կարող է որոշակի հոգեբանական հեռավորություն ապահովել եւ ազատել անհանգստությունից:
Բոյսը երրորդ մեթոդն անվանել է դիմում ոգեշնչողին, կուռքին: Ընկճվածության զգացողությունն առաջացնում է «կորցնելու բան չկա» վիճակ եւ պարադոքսալ կերպով ավելացնում է նախաձեռնողականությունն ու համարձակությունը: Այն անհրաժեշտ ուղու վրա դնելու միոցներից մեկը դիմելն է նրան, ով ոգեշնչում է: Հնարավոր է՝ չստացվի ստանալ այն, ինչ ակնկալում եք, բայց ռիսկի դիմելու ունակության շնորհիվ տրամադրության բարձրացումը երաշխավորված է: Կարելի է նամակ գրել, հարց տալ կամ շնորհակալական թվիթ ուղարկել այն հեղինակին, որի աշխատանքը ձեզ օգուտ է տվել:
Հուզականորեն դժվար պահերին ձեզ ուրախացնելու բազմաթիվ եղանակներ կան: Դրանցից յուրաքանչյուրով ամրապնդվում է դժվար իրավիճակների հանդեպ կայունությունը: Այս մեթոդները չեն վերացնի հուզական ցավը, դրանք կօգնեն այլ կերպ տեսնել խնդիրը եւ ինքներդ ձեզ, զգալ, որ դժվար ժամանակները աճի փորձ են, այլ ոչ թե տապալող գործիք, եզրակացրել է դոկտոր Բոյսը:
08.07.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ