Հոգեկան առողջություն
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը. մեկնաբանում է հոգեթերապևտ Ք.Հ. Գալստյանը
Կյանքում կրած կամ ականատես եղած տրավմատիկ իրավիճակից հետո վախի զգացումները կայուն կերպով մնում են երկար ժամանակ։ Այն կարող է ներառել հուսահատեցնող հիշողությունները, դրանց մասին ուղեղում առկայծող հուշերը («ֆլեշբեքերը»), գիշերային մղձավանջները, քնի խանգարումները, անաշխատունակությունը, հետաքրքրությունների, նպատակների անկումը, կյանքի որակի անկանոն և ցածր լինելը։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները ժամանակակից հոգեթերապիայի դիտակենտրոնում են և հաղթահարելի են բժշկագիտական նորագույն մոտեցումների և մեթոդների շնորհիվ։ Այս խանգարումներին զուգահեռ` այսօր առավել ակտուալ են գեներալիզացված տագնապային խանգարումները, խուճապային գրոհները (Panic atac), խուճապային էպիզոդիկ նոպաները, տագնապային վիճակներն ու խանգարումները, կպչուն-սևեռուն մտքերն ու օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները։
Տարածված հոգեսոմատիկ (հոգեմարմնական) ախտանշաններն են.
- անհաղթահարելի անհանգստությունը, տագնապը,
- տրամադրության անկումը,
- լացկանությունը կամ կոկորդում «լացը խեղդելու» զգացումը,
- դյուրագրգռությունը,
- մտածողության տեմպի արագացումը,
- քնի խանգարումները (դժվար քուն մտնելը, հաճախակի արթնացումները, «հոգնած» արթնանալու զգացումը)
- ոչինչ չանելու ցանկությունը,
- վարքային առանձնահատուկ դրսևորումները,
- հաճախաշնչությունը կամ հևոցը,
- սրտխփոցը, հաճախասրտությունը,
- գլխապտույտը,
- քրտնարտադրությունը,
- բերանի չորությունը,
- վերջույթների սառումը,
- մկանային լարվածությունը,
- մկանային ցավերը,
- դողը,
- սննդի ընդունման դժվարությունը (կոկորդում օտար մարմնի զգացողությունը),
- սրտխառնոցը,
- որովայնի ցավերը,
- հաճախամիզությունը,
- փորլուծությունը:
Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպել բուժում` ժամանակակից hոգեթերապիայի մոտեցումներով և սկզբունքներով։
Դեղորայքային թերապիային զուգահեռ կամ` առանց դեղորայքի, այսօր կիրառելի են և բարձր արդյունավետություն են ապահովում կոգնիտիվ-վարքաբանական և ռացիոնալ- էմոտիվ թերապևտիկ մոտեցումները։
Հոգեթերապիայում այս ուղղությունների կիրառությունը հիմնվում է անձակենտրոն և Էմպաթիկ (ապրումակցող) մոդելների վրա։ Բացի այդ, թերապևտիկ գործընթացի ժամանակ ապահովվում է անձի սթրեսակայունությունը, մշակվում են ինքնօգնության, ինքնաջակցման անհատական ձևաչափեր։ Սրա շնորհիվ պացիենտի գիտակցական վերաբերմունքն իր ունեցած խնդրին (հիվանդությանը) փոխվում է, ստեղծվում է մոտիվացիոն դաշտ` հետագա բուժական գործընթացում վարքային դիսցիպլինաների կառավարման համար։ Դեղորայքային զուգորդությամբ` օրգանիզմում հետագայում կառավարելի են դառնում նաև կենսաքիմիական էլեմենտների հնարավոր խթանումներն ու հետադարձ ապահովումը։
Առողջությունը սկսվում է հոգեկան առողջությունից և խնամքից։
20.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ