Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով գիտականորեն ապացուցված հնարքներ, որոնք կօգնեն ցրել լարվածությունը տարբեր իրավիճակներում:

1.  Խորը շնչել

Խորը շունչն ակտիվացնում է օրգանիզմի հանգստացնող արձագանքը:

2.  Ճանաչել «կեղծ» վախերը

Երբեմն որոշակի մտավախություններ մարդու կյանքում ազդեցություն են թողնում կյանքի այլ ոլորտների վրա: Պետք է հստակ տարանջատել` արդյո՞ք տվյալ պահին մտահոգվելու առիթ կա, թե` ոչ:

3.  Մարզվել

Մարզվելն օգնում է հանգստանալ` նպաստելով իմունային համակարգը բարելավող էնդորֆինի արտադրությանը:

4.  Տարանջատել լավ և վատ բաները

Երբեմն կարելի է կազմել անհանգստություն պատճառող և լավ ընթացք ունեցող իրողությունների ցանկեր: Դա կօգնի ցրել բացասական մտքերը:

5.  Գնահատել սեփական արժանիքները

Բարդ իրավիճակում հայտնվելիս կամ բարդ առաջադրանքներ կատարելիս պետք է գնահատել սեփական արժանիքներն ու գրանցած հաջողությունները, ինչը կօգնի ավելի հեշտությամբ նայել առաջիկա գործերին:

6.  Օգնել ուրիշներին

Օգնեք որևէ մեկին, ով օգնության կարիք ունի. դուռ բացել, օգնել երեխաներին կատարել տնային աշխատանքը: Երբ մարդն օգնում է ուրիշներին, բացասական մտքերն ինքնաբերաբար ցրվում են:

7.Կանոնավոր կերպով սուրճ ըմպել

Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը կարող է օգնել դուրս գալու բարդ իրավիճակներից:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. femiana.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ