Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչ արագությամբ է սլանում ժամանակը. հոգեբանական գործոններ. 1in.am

Ինչ արագությամբ է սլանում ժամանակը. հոգեբանական գործոններ. 1in.am

Երբեմն ժամանակը թռչում է, իսկ երբեմն էլ ձգվում է անտանելի երկար, իսկ տարիքի հետ այն ուղղակի սլանում է՝ հայտնում է 03info.com-ն:

1. Հոգեբանական գործոնները, զգացմունքները


Փորձերի արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց համար, ովքեր իրենց միայնակության պատճառը համարում են իրենց հանրաճանաչությունը, ժամանակն արագ է անցնում, իսկ այն մարդիկ, որոնք իրենց մերժված են համարում, ժամանակը շատ դանդաղ է անցնում:

2. Ուշադրություն և հիշողություն


Նոր փորձը, որը պահանջում է ավելի շատ մտավոր մշակում, ավելի երկար է թվում, քան հայտնի իրավիճակները: Օրինակ՝ անծանոթ ճանապարհը թվում է ավելի երկար, քան ետդարձի ճանապարհը:

3. Միօրինակություն


Հիվանդության ժամանակը երկար է ձգվում, րոպեները թվում են ժամեր: Սակայն հիշողություններում այն շատ կարճ է թվում: Բանն այն է, որ միօրինակությունը ուղեղում կոդավորվում է որպես 1 փորձ:

4. Ապագայի ժամանակ


Շատ մարդկանց ուղեղում ապագան ընդարձակ տեղ է, որտեղ շատ ժամանակ կա: Խնդրեք զբաղված մարդուն ձեզ նվիրել 10 րոպե: Նա ժամանակ չի ունենա: Իսկ եթե մյուս տարվա համար խնդրեք 1 ժամ, նա ուրախությամբ կհամաձայնի:

5. Ծեր տարիքում ժամանակն արագ է սլանում

Գերմանացի հոգեբան Պիտեր Մանգանը փորձ է կատարել տարբեր տարիքի մարդկանց խմբերի վրա՝ խնդրելով հաշվել, թե երբ է անցնում 3 րոպեն: Ապա խնդրել է դա անել աշխատելիս: Երկու դեպքերում էլ պարզվել է, որ ծեր մարդկանց համար ժամանակը սուբյեկտիվորեն արագ է անցնում:

6. Նյութափոխանակություն


Օրգանիզմում տարիքի հետ դանդաղում է նյութափոխանակությունը: Դա կապված է այն բանի հետ, որ ուղեղի այն հատվածը, որը որոշում է ժամանակահատվածները, ավելի քիչ նյարդային ազդակներ՝ դոպամին է ստանում: Տարիքի հետ դոպամինի քանակը նվազում է և ներքին ժամացույցների աշխատանքը՝ դանդաղում: Այդ պատճառով թվում է, թե արտաքին աշխարհը ավելի արագ է շարժվում:

7. Տարիք կամ համաչափության օրենք


Տարին ձեր կյանքի 1/5 մասն է. երբ դուք 5 տարեկան եք, դա թվում է՝ շատ երկար: Իսկ եթե 50 տարեկան եք, տարին ձեզ համար հավասար է 1/50-ի: Չորսամյա աղջկա համար 2 ժամը հավասար է նրա 24-ամյա մոր 12 ժամին: Երեխային խնդրել սպասել 2 ժամ, մինչև կարկանդակը պատրաստ լինի, նույնն է, թե մորը խնդրել 12 ժամ սպասել սուրճին:

8. Փորձ


Մանկության տարիներին օրը լցված է նոր տեղեկություններով, տպավորություններով: Տարիքի հետ դրանք պակասում են՝ փոքրանում է կյանքի հագեցվածությունը ժամանակի միավորի համար:

9. Գիտատեխնիկական առաջընթաց. համացանց


Համացանցի հետ կապված տեղեկատվության ծավալի մեծացմանը զուգընթաց՝ ժամանակն արագ է անցնում նաև երիտասարդների համար: Մտածողությունը դառնում է ընդհատումներով, կարդացածը՝ մակերեսային: 1 ժամում համացանցում թերթում ենք հազարավոր էջեր: Այդ պատճառով էլ կյանքը շատ արագ է անցնում:

11. Ժամանակի մոլուցքը


Կատարյալ հավասարակշռությունը խախտված է: Կախվածությունը տեխնոլոգիաներից մեզ կտրում է և անցյալից, և ապագայից: Տեխնոլոգիաները մեզ դարձնում են անհամբեր՝ մենք սեղմում ենք կոճակը և անմիջապես սպասում արդյունքի:

Երբեմն հարկավոր է ոչինչ չանել, ուղղակի հանգստանալ, զբոսնել, կատարել մի քանի շնչառական վարժություններ՝ ասում է մասնագետը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. t-i.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ