Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Դեպրեսիան առանց դեղորայքի հաղթահարելու երեք միջոց. news.am

Դեպրեսիան առանց դեղորայքի հաղթահարելու երեք միջոց. news.am

Հակադեպրեսանտները կարող են մարդու առողջությանը վնաս հասցնել: Այդ պատճառով, առանց սուր անհրաժեշտության, դրանք օգտագործել խորհուրդ չի տրվում, պնդում են բրիտանացի գիտնականները:

 

Իհարկե, որոշ դեպքերում դեպրեսիան առանց դեղորայքի հաղթահարել անհնար է, սակայն գոյություն ունեն նաեւ ոչ դեղորայքային արդյունավետ միջոցներ, եթե խնդիրը դեռ չի հասցրել բարդանալ:

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դեպրեսիայի բուժման եւ կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից է, ինչն ապացուցված է բազմաթիվ գիտական վերլուծություններով: Դրա հետ համաձայն է նաեւ Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կրեյգը (Մեծ Բրիտանիա): Կարելի է մարզասրահ այցելել կամ մարզվել տանը:

 

Հարաբերություններ

 

Ցանկալի է նաեւ սեփական կյանքից հեռացնել սթրեսային գործոնները՝ մարդկանց կամ հանգամանքները, որոնք նպաստում են սթրեսի ի հայտ գալուն: Օրինակ, եթե որեւէ մարդու հետ հարաբերությունները անտանելի են դարձել, դրանք ավելի լավ է ավարտել:

 

Ինքնավերլուծություն

 

Շատ օգտակար կլինի նաեւ զբաղվել ինքնավերլուծությամբ եւ հասկանալ՝ ինչն է Ձեր հոգեբանական դիսբալանսի պատճառը: Դա այնքան էլ հեշտ չէ, անհրաժեշտ է կամքի ուժ: Սակայն, եթե Դուք կարողանաք վերլուծել Ձեր սեփական խնդիրները եւ ազատվել դրանք պայմանավորող հանգամանքներից, Ձեր կյանքը շատ ավելի դյուրին կդառնա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lecheniedepressii.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ