Հոգեկան առողջություն
Մոլագարների դասակարգումը. harmonia.am
Գոյություն ունեն մոլագարների երկու տիպ` կազմակերպված ոչ սոցիալ և անկազմակերպ ասոցիալ:
Կազմակերպված ոչ սոցիալ մոլագար. այսպիսի մարդկանց բնորոշ է «Նորմալության դիմակը»: Շրջապատողների աչքերում այսպիսի հանցագործը նորմալ և նույնիսկ հաճելի մարդ է: Նա գրավում է դիմացինի ուշադրությունը, բավականին կրթված է, նրա ինտելեկտի ցուցանիշը սովորաբար բարձր է լինում (90-110 և նույնիսկ ավելին): Այսպիսի մարդիկ կարող են հասարակական գործունեության ակտիվ անդամ լինել, հետաքրքրվել քաղաքականությամբ կամ արվեստով: Վայելում են շրջապատողների հարգանքը, և երբ բացահայտվում է նրա հանցավոր կյանքը, շրջապատողները դժվարանում են հավատալ, որ խոսքը վերաբերում է հենց այդ մարդուն: Նա հոգեկան խանգարումներ չունի կամ էլ կարողանում է փայլուն ձևով թաքցնել դրանք: Իր հանցավոր գործունեության մեջ նա կատարյալ է, մանրակրկիտ ձևով պլանավորում է հանցագործության ընթացքը, ուշադիր նախօրոք ընտրում է զոհին և հանցագործության միջոցները: Երբեք սպոնտան չի գործում, նրա մոտ ամեն ինչ նախապես ծրագրավորված է: Սովարաբար հետևում է քննիչների աշխատանքին, իր հանցագործությունների թողած հետևանքներին և քննության ընթացքին` օգտագործելով այդ տեղեկատվությունը հետագա քայլերում ավելի զգուշավոր ու ճշգրիտ լինելու համար: Հետևողականորեն վերացնում է հանցագործության հետևանքներն ու զոհին: Կարող է խաղալ ոստիկանության հետ` նամակագրական կապի միջոցով կամ էլ խաբուսիկ հետքեր թողնելով:
Ոչ կազմակերպված ասոցիալ մոլագար. կազմակերպված հանցագործի ճիշտ հակապատկերն է: Նա բավականին թափթփված է, չի խնամում ինքն իրեն, չի ձգտում շփման, մարդիկ էլ իրենց հերթին խուսափում են նրանից, հիմնականում` նրա տարօրինակության պատճառով:
Ոչ կազմակերպված ասոցիալ մոլագարները հաճախ շիզոֆրենիա, պարանոյա (հետևելու մանիա) հոգեկան հիվանդություններով են տառապում: Նրանց IQ-ն բավականին ցածր է (90 և պակաս): Նրանք չեն հետաքրքրվում առանձնապես ոչնչով: Հանցագործության մեջ էլ սպոնտան են, սպանում են ոչ թե նրան` ում կցանկանային սպանել, այլ նրան, ով հասանելի է, ուստի կատարում են շատ պատահական սպանություններ, չեն պլանավորում հանցավոր գործունեության ընթացքը. ամեն ինչ կախված է իրավիճակից: Սպանությունից առաջ սովորաբար չեն տանջում զոհին, սակայն սպանելուց հետո կարող են աննորմալ վարք ցուցաբերել` նեկրոֆիլիա, նեկրոֆագիա (ատամներով զոհի մասնատում), վամպիրիզմ, ֆետիշիզմ: Առանձնապես չեն ձգտում թաքցնել սպանության հետևանքները, այդ պատճառով էլ ավելի մեծ հավանականություն ունեն բացահայտվելու, քան կազմակերպված հանցագործները:
Հանցագործի տեսակը պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա վարքին սպանության ժամանակ: Եթե առօրյա կյանքում ու սպանության ժամանակ նրա վարքը տարբեր տիպերի է բնորոշ, ապա նա հանցագործի այն տիպին է պատկանում, ինչպիսին է նա հենց սպանության ընթացքում:
13.05.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ