Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Փորձագետները վստահեցնում են` վշտից ճերմակել անհնար է. 1in.am

Փորձագետները վստահեցնում են` վշտից ճերմակել անհնար է. 1in.am

Փորձագետները վստահեցնում են, որ անհնար է վշտից ճերմակել: Չնայած տարածված տեսակետին` սթրեսը չի ազդում մազերի գույնի վրա:  Ավստրալացի փորձագետները բացատրել են, թե որ գործոններն են կարևոր այս գույնի փոփոխության համար:

 

Մազերի գույնն ապահովվում է մելանոցիտ կոչվող բջջանյութերի շնորհիվ, որոնք գաղթում են մազի սոխուկներ` դեռ մոր արգանդում ֆոլիկուլի ձևավորման պահին: Մելանոցիտներն արտադրում են մելանին պիգմենտը, որը մտնում է աճող մազի մեջ: Մազի գույնը կախված է մելանինի երկու խմբերի` զումելանինի (շագանակագույն և սև պիգմենտ) և ֆեոմելանինի (կարմիր և դեղին գունանյութ) պարունակությունից և գործակցից:

 

Այս պիգմենտների տատանումներն արտադրում են մազի տարբեր գույներ ու երանգներ: Հայտնի է, որ շատ երեխաներ, ովքեր կյանքի առաջին տարիներին շիկահեր էին, արդյունքում դառնում են սևահեր: Երեխաների մազերի գույնի փոփոխությունների մեխանիզմները, որ երեխաների մոտ սովորաբար նկատվում է 7-8 տարեկանում, գիտությանը հստակ հայտնի չեն: Հավանաբար, դա կապված չէ հորմոնների հետ, քանի որ մազերի գույնի մգեցումը տեղի է ունենում պուբերտատ հասակին հասնելուց շատ առաջ:

 

Ինչ վերաբերում է մազերի ճերմակելուն, այս գործընթացն ավելի լավ է ուսումնասիրված: Այստեղ մեծ դեր ունեն գենետիկ գործոնները: Օրինակ` միաբջիջ երկվորյակները ճերմակում են միևնույն տարիքում: Սակայն դեռ ոչ մի ապացույց չկա, որ ճերմակելը կապված է սթրեսի, դիետայի կամ կենսակերպի հետ: Մազերը երբեմն ճերմակում են` կապված որոշ հիվանդությունների հետ, սակայն ինչո՞ւ են մազերը դադարում գունանյութ արտադրել: Մազի կյանքի յուրաքանչյուր փուլի ավարտին գունանյութ արտադրող որոշ մելանոցիտներ վնասվում և մեռնում են: Եթե ֆոլիկուլի գագաթին գտնվող պահեստային մելանոցիտները կարողանում են լրացնել սոխուկը, ապա պիգմենտի արտադրությունը շարունակվում է: Հակառակ դեպքում մազերը սպիտակում են:

 

Ներկա պահին գիտնականները փորձում են հասկանալ` ինչպես կասեցնել սպիտակելու գործընթացը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ