Հոգեկան առողջություն
Պարզվել է, թե ինչպես կարելի է սովորել երջանիկ ապրել. 1in.am
Պարզվել է, թե ինչպես կարելի է սովորել երջանիկ ապրել: Դուք նկատե՞լ եք, որ բարի մարդիկ միշտ պնդում են, թե իրենց կյանքում վատ մարդիկ չեն եղել, որ իրենց բախտը բերել է, և որ գոհ են իրենց կյանքից, գրում է direct-press.ru-ն:
Բացասաբար տրամադրված մարդիկ, ընդհակառակը, պնդում են, որ իրենց կյանքում միայն վատ մարդկանց են հանդիպել, որ ծանր կյանք են ունեցել և ոչ մի լավ բան չեն տեսել: Նույնիսկ նման պարզ երևույթը ցույց է տալիս, որ մեր մտքերն ու պատկերացումները կառավարում են մեր երջանիկ կամ դժբախտ կյանքը:
Ինչպես ապրել՝ միայն դուք պետք է որոշեք: Բարկանալը, կռվելը, նեղանալը շատ հեշտ է: Դա ներքին աշխատանք է պահանջում: «Ալարկոտ» և «աղքատ ներաշխարհ» ունեցող մարդիկ նախընտրում են հենց այդպես ապրել: Եթե դուք այդպիսին չեք, ապա պարբերականը խորհուրդ է տալիս կազմել հետևյալ ցուցակները:
Ցուցակ № 1. «Ինչ ունեմ ես, և ինչ է ինձ դուր գալիս»
Նայեք ձեր շուրջն այնպես, կարծես ամեն ինչ առաջին անգամն եք տեսնում: Շատ բաներ, որոնք ուղեկցում են ձեզ ամեն օր, դադարում են ձեզ համար արժեք, ուրախություն և երջանկություն խորհրդանշել: Նկատե՞լ եք արդյոք, որ այսօր առավոտյան առողջ եք արթնացել: Աշխարհին և ինքներդ ձեզ «շնորհակալություն» ասեք: Նկատե՞լ եք արդյոք, որ արթնացել եք տաք անկողնում, լոգանք են ընդունել, համեղ նախաճաշել եք: Այո, սրանք մանրուքներ են, սակայն հենց դրանք են որոշում կյանքով բավարարված լինելու մակարդակը: Ամեն օր «Շնորհակալություն» ասեք այն ամենի համար, ինչը շրջապատում է ձեզ:
Ցուցակ № 2. «Ինչ ես չունեմ, սակայն ուզում եմ ունենալ»
Ցանկությունների թվից է կախված կյանքից կառչելու ձեր ուժը: Հիշեք, թե ինչպես մանուկ ժամանակ երբ ինչ-որ խաղալիք էիք ուզում, չէիք էլ մտածում, թե ինչպես այն կհայտնվի ձեր ձեռքերում, որտեղից դրա համար գումար կգտնվի, և թե ով այն ձեզ կնվիրի: Ձեր ցանկությունը երեք ցուցանիշով ստուգեք.
1. այն ձեզ ուրախացնում է,
2. վերաբերում է անձամբ ձեզ,
3. դուք դրա մասին հստակ պատկերացում ունեք:
Եթե ձեր ցուցակը կարճ է, և զգում եք, որ գիտակցությունը կառավարում է ձեր երազանքները, ապա դուք ձանձրալի և միապաղաղ կյանքով եք ապրում: Իրադրությունը կփոխեն ձեր ցանկությունները ճանաչելուն ուղղված ամենօրյա մարզումները: Պարբերաբար գրի առեք ձեր ցանկությունները: Երբ ցուցակն սկսի արագորեն աճել, նշանակում է, որ ո՛չ միայն երջանիկ ապագա եք կառուցում, այլև երկարացնում եք ձեր կյանքը:
Ցուցակ № 3. «Ինչ ունեմ ես, սակայն ինձ դուր չի գալիս»
Այս ցուցակում կետերի քանակը կախված է կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքից և նրանից, թե ինչի եք հասել այսօրվա դրությամբ: Եթե այս ցուցակում առաջին ցուցակից ավելի շատ կետեր լինեն, ապա դուք ստիպված եք լրջորեն մտածել ձեր ապրելակերպի մասին: Սակայն, եթե դուք ապրում եք հանրակացարանի փոքրիկ սենյակում, և դա ձեզ դուր չի գալիս, ապա հարկավոր է ոչ թե գրել «Ինձ դուր չի գալիս, որ բնակվում եմ հանրակացարանի փոքրիկ սենյակում», այլ՝ «Ես ցանկանում եմ բնակվել ընդարձակ բնակարանում», և կենտրոնանալ ոչ թե հանրակացարանի փոքրիկ սենյակի, այլ ընդարձակ բնակարան ունենալու վրա: Հենց այդ պահից սկսած՝ դուք այլ իրականություն եք ձևակերպում, և այժմ միայն ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինի ձեր հաջորդ օրը:
21.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ