Հոգեկան առողջություն
Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորությունները. blog.mediamall.am
Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց բնորոշ են մի շարք սովորություններ, որոնցից հիմնականներն են'
- Համեմատելու սովորություն
Ուրիշների հետ ինքն իրեն համեմատելու և բոլորին ներքևից վերև նայելու անձի սովորությունն, անկասկած, կախվածության նշան է: Բացառելով սեփական աձի յուրահատկությունն ու բացառիկությունը' աձն ինքնըստինքյան և աստիճանաբար դավաճանում է իրեն: Գնահատելով իրեն ուրիշների միջոցով, մարդը ռիսկի է գնում կորցնել իր համար ամենակարև՝ ինքն իրեն իրապես ճանաչելու բացառիկ կարողությունը և շնորհը: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը՝ մարդը դատապարտված է որոնելու իր համար տիրոջ, ղեկավարի, առաջնորդի, ով, հավատացե՛ք, անկասկած կգտնվի: Եթե անձը չի կողմնորոշվում և չգիտի ինչ անել իր կյանքի հետ ու ինչպես այն տնօրինել, ապա կգտնվի մեկը, ով կանի դա նրա փոխարեն: - Մրցակցելու սովորությունը
Ինչ որ մեկից ավելի լավը երևալու անձի նախանձախնդիր ներքին ցանկության ու ձգտման մեջ միշտ թաքնված է վերջինիս՝ ուրիշներից ավելի թերի, ավելի վատը լինելու փաստը և դրա հակառակն ապացուցելու անձի փորձը: Քանի դեռ մարդու ուռճացած ու ոչ բարենպաստ «Եսը» նրա կյանքի միակ առաջմղիչ ու գերնպատակ գործոնն է, ապա նա իր կյանքում միշտ «մրցավազքի» ու «պայքարի» մեջ է գտնվելու: Հիշե՛ք, որ միշտ կլինեն այնպիսիք, ովքեր լավն են և նրանցից ավելի լավերը: Ինչպես ասում են՝ միշտ լավից լավը կա: Կյանքի նպատակը միայն նրանում է, որ «լինենք», այլ ոչ թե մրցակցենք: Լինել ինքդ քեզ հետ, լինել ինքդ քեզ հավատարիմ, այլ ոչ որևէ մեկից ավելի լավը: Տեղին է մեջբերել Օշոյի հետևյալ իմաստուն խոսքերը՝ «Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել , որ նա երջանիկ է, միայն մահացած մարդն է պայքարում ապացուցել, որ նա կենդանի է, ապրում է, միայն վախկոտն է փորձում ապացուցել, որ նա անվախ է, քաջ ու խիզախ: Միայն այն մարդը, ով գիտի սեփական աձի «փոքրությունը», փորձում է ապացուցել իր «մեծությունը»: - Հուսալու սովորությունը
Հրաժարվելով հավատալ ինքն իրեն՝ մարդն ապրում է մշտապես հուսալով, ակնկալիքներով ու սպասումներով: Նա հույս ունի, որ ինչ-որ գերբնական ուժ, հոսանք, կամ՝ պարզապես կհայտնվի ինչ-որ մեկը, ով կօգնի իրեն անցնել կյանքի միջով: Այդպիսի մարդիկ միշտ ինչ-որ բանի են սպասում և չգիտեն էլ ինչ ակնկալել այդ անվերջանալի սպասումից: Նրանց վախեցնում է կյանքը, բայց ամենից շատ՝ դրա պատասխանատվությունը: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի նավակում՝ անձն ինքն իրեն զրկում է կյանքի կախարդանքից ու հրաշքներից: Միշտ հիշե՛ք՝ հրաշքները ոտնակոխ եղած ճանապարհներում չեն, այլ անհայտ արահետներում: Մի օր, երբ ռիսկի գնաք ու որոշեք փորձել շրջել ձեր կյանքի անիվը, կտեսնեք, կհասկանաք ու կհամոզվեք, որ ձեզ առաջնորդներ պետք չեն: - Ճանաչում փնտրելու սովորությունը
Երբ անձը չգիտի իր գինը, նրան մնում է միայն կառչել շրջապատի գնահատականից: Ճանաչման և ինքնաճանաչման փնտրտուքների մեջ անձը կիսում է ոչ թե այն, ինչն իրեն է ցանկալի, այլ այն, ինչը նրան գումար կբերի ու կլցնի արժանիքների իր «քսակը»: Բայց մարդկային «Ես»-ը բավարարվել չգիտի, նա անհագ է: Եվ որքան մարդը ճանաչված ու հայտնի է դառնում, դրա հետ մեկտեղ նույնչափ ռեսուրսներ ու գործոններ են անհրաժեշտ լինում սեփական անձի կարևորությունն ու նշանակությունն ընդգծելու և շեշտելու համար: Ստացվում է փակ շրջան: Դրանից դուրս գալ հնարավոր է՝ հասկանալով, որ սեփական արժեվորումը բխում է միայն ներսից, այլ ոչ թե որոշվում է շրջապատի կարծիքով ու վերջինիս կողմից տրվող գնահատականով: - Մանիպուլյացիայի դիմելու սովորությունը
Երբ մարդը չի հավատում սեփական ուժերին, նա օգտագործում է ուրիշներինն իր առաջխաղացման և սեփական նպատակներին հասնելու համար: Կամա թե ակամա նա դառնում է մանիպուլյատոր: Դրա համար նա օգտագործում է ամեն հնարավոր միջոցները, խորամանկ հնարքներն ու ճարպկությունները՝ խղճահարություն, մեղքի և այլ զգացողություններ առաջացնելով մարդկանց մեջ: Իսկ երբ նրա կողմից օգտագործվող հնարները ժամանակի ընթացքում հնանում ու դառնում են անարդյունավետ՝ չարդարացնելով սեփական սպասումներն ու ակնկալիքները, նա փնտրում ու գտնում է ավելի նորերը: Այսպես ասած՝ ժամանակի հետ զարգանում է ճարպկությունը, բայց ոչ հավատն ու վստահությունը սեփական անձի հանդեպ: Հիշե՛ք, օգտագործելով և ստորացնելով ուրիշներին՝ դուք չեք բարձրացնի ձեր ինքնագնահատականը: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու և շահարկելու փոխարեն փորձեք ինքներդ ձեզ մոտիվացնել ու զարգացնել:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն