Հոգեկան առողջություն
Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն. med.news.am
Ոչ-ոք չի կարող սթրեսից խուսափել, այն կյանքի անբաժանելի մասն է համարվում եւ կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, մանավանդ, եթե փորձում ենք ոչ կառուցողական եղանակներով դրա դեմ պայքարել:
Խոսքը, մասնավորապես, «ես դրան արժանի եմ» արդարացմամբ անառողջ սննդի վրա հարձակմանն է վերաբերում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ երկուսի համադրությունը կնոջ պարագայում կարող է քաշի՝ 5 կգ-ով տարեկան ավելացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:
Իսկ որպես սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց, կարելի է նաեւ առավել առողջարար սնունդ օգտագործել:
Հետազոտության շրջանակում այս կամ այն պատճառներով սթրեսի ազդեցության տակ գտնվող միջին տարիքի 58 կին մասնակիցներին հաջորդ օրն իսկ ճարպոտ՝ բավականություն պատճառող սննդամթերք է առաջարկվել (հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկ, խմորեղեն, եւ այլն): Հետագա յոթ ժամերին իրականացված չափումները ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության տակ չգտնվող մասնակիցների համեմատությամբ, առաջին խմբում ներառված «շատակերները» 104 կալորիայով պակաս էներգիա են վառել եւ ինսուլինի առավել բարձր բաղադրություն ունեն, ինչը ո՛չ միայն ճարպերի պահպանմանն է նպաստվում, այլ նաեւ հնարավորություն չի ստեղծում, որ դրանց մեծ մոլեկուլներն ավելի փոքր՝ դյուրավառ չափերի վերածվեն: Ընդ որում, պարզվել է, որ ճարպի տեսակն անգամ այս պարագայում էական նշանակություն չունի. սթրեսի ազդեցության տակ գտնվող կանայք դանդաղ նյութափոխանակությամբ են աչքի ընկնում: Եւ որքան բարձր է սթրեսի մակարդակը, այնքան ավելի դանդաղ են ճարպերը մարսվում:
Ուստի, այդքան մտահոգություն պատճառող հավելյալ կիլոգրամներից խուսափելու նպատակով, կանանց սննդամթերքի հետեւյալ տեսականին ենք առաջարկում, որոնք հաճելի համ ունեն եւ սթրեսի առկայությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում միայն դրական ազդեցություն կարող են ունենալ.
Ավոկադո
Գլուտաթիոնով հարուստ այս միրգը աղիներին թթվայնությունը բարձրացնող ճարպերը կլանելու հնարավորություն չի ընձեռի: Բացի այդ, ավոկադոն սրտի առողջության համար օգտակար B վիտամինի աղբյուր է համարվում:
Հատապտուղներ
Լինի դա ելակ, հապալաս, թե ազնվամորի, հատապտուղներն, ընդհանուր առմամբ, C վիտամինի բարձր բաղադրություն ունեն, ինչը սթրեսի ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական հետեւանքները վերացնելու հատկությամբ է հայտնի:
Նուշ
Նուշը եւս իմունային համակարգի աշխատանքը խթանող B վիտամինի գանձարան է համարվում:
Սաղմոն
Սաղմոնը ո՛չ միայն սրտի առողջության համար օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով է հարուստ, այլ նաեւ իր բաղադրության մեջ բազմաթիվ ազդեցիկ հակաօքսիդանտներ ունի, որոնք բջիջների առողջությունը պահպանելու արդյունավետ միջոց են համարվում:
Նարինջ
Ինչպես նշել ենք, C վիտամինը սթրեսի ազդեցությունը սահմանափակելու օգտակար հատկություն ունի:
17.07.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ